Հա

Հասարակական

09/03/2020 - 10:00

Ողջոյն հայ կանանց

Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

Ողջ աշխարհը 8 մարտը նշում է որպէս կանանց միջազգային օր։ Քրիստոնեայ աշխարհն էլ իր կարգին յատուկ միջոցառումներով անդրադառնում եւ ուշադրութեան առարկայ է դարձնում աստւածաստեղծ կինը, որի ստեղծագործութեամբ կատարելագործւեց աշխարհի ստեղծագործութիւնը։

Կինը մարդկային պատմութեան մէջ ունեցեր է, ունի եւ ունենալու է իր ինքնուրոյն դերն ու տեղը, յատկապէս սերունդների դաստիարակութեան նւիրական գործում։  Անհաշիւ է թիւը այն տիպար կանանց, որոնք իրենց կողակիցների կողքին կանգնած պատմութիւն են կերտել։

Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

Առակաց գիրքը գրում է.«Իմաստուն կանայք շինում են իրենց տունը, իսկ անզգամ կանայք կործանում են իրենց տները» (Առ. 14։1)։ Շնորհալի ու ժրաջան կիները իրենց ամուսինների փառքն ու պսակն են։

Հայ ընտանիքը իր սիրով եւ հաւատքով ջերմացնողն ու զօրացնողը հայ կինը, հայ մայրը եղած է։ Ուսումնասէր ու գրասէր հայ կինը եղել է եւ պէտք է լինի աշակերտը Ս. Մեսրոպ Մաշտոցի։ Հայրենասէր հայ կինը, հայ աղջիկը եղել է իր հայրենիքի ազատութեան եւ ժողովրդի արժանապատւութեան համար կռւող իր ամսունոյն կողքին։ 19-րդ եւ 20-րդ դարերի մեր ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է ֆիտայի կանանցով, ովքեր անձնւիրաբար մասնակցել են կռիւների, քաջալերել են ֆիտայիններին ու ազատամարտիկներին հանդիսանալով մեր օրերի նոր «Տիկնայք փափկասունք» մեր արդի պատմութեան։

Հայ կինը եղել է եւ է՛ սիւնը հայ ընտանիքի, պահպանողը մեր աւանդութիւնների ու հոգեւոր եւ ազգային արժէքների։ 32 տարիներ առաջ սկսած Արցախի ազատագրական պայքարի լուսաւոր էջերի վրայ փայլում են անունները այն կանանց, ովքեր զէնքը ձեռքին անձնւիրաբար պատերազմի դաշտի վրայ վկայեցին իրենց հայրենասիրութեան եւ ազատութեան։

Այսօր եւս հայ կինը իր տան զարդն է, ազգային եկեղեցական իր գործունէութեամբ հայակեանքին տալիս է ինքնուրոյն բոյր։ Այո՛, հայ ընտանիքը, հայ դպրոցը շատ բաներով պարտական են հայ կնոջ։

Տօնդ շնորհաւոր հայ կին, հայ մայր եւ հայ օրիորդ. օրհնեալ լինես որտեղ որ կաս։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

8 մարտ 2020

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը
    Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը

    Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը

  • Ինչպէս Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը հանդիպեցին փարիզեան նեղ բնակարանում․ կին դաշնակացական գործչի մարտի 8-եան պատմութիւնները
    Ինչպէս Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը հանդիպեցին փարիզեան նեղ բնակարանում․ կին դաշնակացական գործչի մարտի 8-եան պատմութիւնները

    Շաղիկ Մարուխեանի փարիզեան փոքրիկ բնակարանում, որտեղ երկտեղանոց մի բազմոց էր միայն տեղաւորւում, հանդիպեցին Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը ու իրար կողքի նստեցին այդ բազմոցին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։