Հա

Հասարակական

10/03/2020 - 10:10

«Կորոնավիրուսային վարակն անդառնալի հետեւանքներ է թողնում մարդու թոքերի վրայ». Հետազօտութիւն

Չինական Ուհան քաղաքի Չժունան կլինիկայի բժիշկները յայտարարել են, որ կորոնավիրուսային վարակն անդառնալի հետեւանքներ է թողնում մարդու թոքերի վրայ:

«alikonline.ir» - Չինական Ուհան քաղաքի Չժունան կլինիկայի բժիշկները յայտարարել են, որ կորոնավիրուսային վարակն անդառնալի հետեւանքներ է թողնում մարդու թոքերի վրայ: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է Actualnews.org կայքը, այս հիւանդութեան վարակւածների թոքերին ամբողջ կեանքում սպիներ են մնում անգամ բարեյաջող բուժման դէպքում:

Բժիշկները հետազօտել են կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահացած ինը մարդու թոքերն ու յայտնաբերել հետքեր, որոնք նման էին այն հետքերին, որոնք առաջանում են շնչառական համակարգի սուր վիրուսային վարակների եւ իմունային անբաւարարութեան համախտանիշի (ՁԻԱՀ) դէպքում: Մասնագէտների խօսքով՝ այս սպիների հետեւանքով հիւանդների մօտ հետագայում նկատւում է հեւոց ու դժւարացած շնչառութիւն: Ընդ որում՝ անգամ հիւանդութիւնը յաղթահարելու դէպքում ֆիզիկական վարժութիւնների ժամանակ հիւանդի մօտ շարունակում են նկատւել շնչառութեան հետ կապւած խնդիրներ, որոնք յատկապէս ակնյայտ են լինում վազքի կամ թեքութիւն բարձրանալու դէպքում:

Շնչառական օրգանների ֆիբրոզից՝ հիւսւածքների սպիացումից խուսափելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հիւանդութեան զարգացման վաղ փուլերում: Առաջին հերթին հարկաւոր է հրաժարւել ծխախոտից, իսկ անբարենպաստ պայմաններում աշխատելու դէպքում պաշտպանել շնչառական համակարգը վնասակար օդից անհատական պաշտպանման միջոցներով: Բացի այդ, հարկաւոր է հոգ տանել թոքերի մասին, պարբերաբար ստուգել դրանց վիճակն ու ժամանակին միջոցներ ձեռնարկել թոքաբորբի եւ տուբերկուլոզի բուժման համար:

Յիշեցնենք, որ Չինաստանի իշխանութիւններն անյայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը տեղեակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկւել է 11 մլն. բնակչութիւն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տւեալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիւը հասել է 3119-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։