Հա

Հասարակական

10/03/2020 - 09:40

Ի՞նչ պէտք է ունենալ տանը՝ առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար

Ի՞նչ պէտք է ունենալ տանը՝ առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար: Գերմանացի մասնագէտները կիսւել են մի քանի օգտակար խորհուրդներով: Նրանց խօսքով՝ պէտք է ունենալ հետեւեալը.

«alikonline.ir» - Կորոնավիրուսը շարունակում է տարածւել ամբողջ աշխարհում: Տեղաշարժի լուրջ սահմանափակումներ են դեռեւս մտցւել միայն Չինաստանի մի քանի քաղաքներում, առաջին հերթին՝ Ուհանում, որը վարակի էպիկենտրոն է համարւում: Որոշ մասնագէտներ կարծում են, որ աւելորդ չի լինի կարանտինի դէպքում մթերքների պաշար ունենալ: Այս մասին գրում է News.am-ը:

Ի՞նչ պէտք է ունենալ տանը՝ առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար: Գերմանացի մասնագէտները կիսւել են մի քանի օգտակար խորհուրդներով: Նրանց խօսքով՝ պէտք է ունենալ հետեւեալը.

- Մսի եւ ձկան պահածոներ

- Ձու

- Ձաւար

- Մակարոնեղէն

- Ընկուզեղէն

- Չորամրգեր

- Բուսական իւղ

- 20 լիտր մաքուր խմելու ջուր

Պէտք է յիշել նաեւ դեղորայքի մասին: Առաջին հերթին, խորհուրդ է տրւում ունենալ վարակազերծող միջոցներ, ցաւազրկող եւ ջերմիջեցնող դեղամիջոցներ, սպազմոլիտիկներ, ստամոքսի խանգարման դէմ դեղեր: Աւելորդ չի լինի նաեւ ունենալ դեղեր, որոնք օգտագործում են քրոնիկ հիւանդութիւններ ունեցող ընտանիքի անդամները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։