Հա

Հասարակական

10/03/2020 - 12:00

Գիտնականները յայտնել են կորոնավիրուսի յարուցած հիւանդութեան նոր ախտանիշների մասին

Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի յարուցած հիւանդութեան նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մօտ դենգէ տենդի առկայութեան թիւր պատկեր:

«alikonline.ir» - Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի յարուցած հիւանդութեան նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մօտ դենգէ տենդի առկայութեան թիւր պատկեր: Տեղի մի քանի հիւանդանոցների եւ գիտական կենտրոնների բժիշկների եւ փորձագէտների հետազօտութեան արդիւնքները մարտի 10-ին հրապարակել է The Straits Times թերթը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Պացիենտն ընդունւում է դենգէի համար տիպիկ կլինիկական պատկերով՝ բարձր ջերմութիւն եւ ցան: Ըստ որում նրա մօտ չկան COVID-19-ի (նոր կորոնավիրուսի յարուցած հիւանդութեան - ծանօթ. խմբ.) համար սովորական ախտանիշներ՝ հարբուխ, հազ, կոկորդի ցաւեր»,- նշւած է զեկոյցում: Դեռ աւելին, երբեմն լաբորատոր հետազօտութիւնները «կարող են ցոյց տալ դենգէի կեղծ դրական արդիւնքներ»,- նշել են գիտնականները: Նրանց խօսքով՝ «այժմ չափազանց կարեւոր է կատարել կորոնավիրուսի ճիշտ ախտորոշում, քանի որ սխալ բուժումը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն հիւանդի, այլեւ շրջապատողների համար»: 2020 թւականի սկզբից այստեղ նշւել է այդ արեւադարձային տենդով հիւանդանալու աւելի քան 3.6 հազար դէպք: Դրա հետ մէկտեղ դենգէի հետ կապւած իրադրութիւնը հարեւան երկրներում շատ աւելի ծանր Է: Օրինակ՝ Ինդոնեզիայում այս տարւայ առաջին երկու ամսում արձանագրւել է աւելի քան 14.7 հազար հիւանդ, 94 մարդ մահացել է, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։