Հա

Հասարակական

10/03/2020 - 12:50

ՀՕՄ-ը եւ «Chevy Chase» կենտրոնը կորոնավիրուսի կանխարգելման պարագաներով օժանդակել են ՀՀ-ին եւ Արցախին

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ Ամերիկայի Հայ Օգնութեան միութիւնը (ՀՕՄ) եւ «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման անհրաժեշտութիւնից ելնելով, օժանդակութիւն են ուղարկել ՀՀ եւ Արցախ։

«alikonline.ir» - ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ Ամերիկայի Հայ Օգնութեան միութիւնը (ՀՕՄ) եւ «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման անհրաժեշտութիւնից ելնելով, օժանդակութիւն են ուղարկել ՀՀ եւ Արցախ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Ստացւած անհրաժեշտ պարագաների թւում են դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակեայ սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր եւ այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կը յանձնւեն Առողջապահութեան նախարարութեանը։ Ամբողջ քանակութիւնը Երեւան կը հասնի չորեքշաբթի՝ մարտի 11-ին։ 

Շուրջ 17 անուն պարագաներից ընդհանուր թւով 48.118 հատ ստացւել է ՀՀ-ի, իսկ նոյնքան անուն պարագաներից թւով 19.986 հատ ստացւել է Արցախի համար։

Կից ներկայացնում ենք ստացւելիք իրերի ցանկը.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։