Հա

Հասարակական

10/03/2020 - 14:20

Իրանահայ գործարարի նախաձեռնած բարեգործական քայլով` 120 միլիոն թուման արժողութեամբ հիգիենիկ պարագաների օգնութիւն կորոնավիրուսի հիւանդներին

Ընդամենը մի քանի ժամ պահանջւեց իրանահայ գործարարի նախաձեռնած արշաւին, որով շուրջ 120 միլիոն թումանին համարժէք անկանխիկ օգնութիւն հաւաքւեց կորոնավիրուսով վարակւած հիւանդներին տրամադրելու համար, այս մասին է տեղեկացնում «Իրան-Հայաստան առեւտրի պալատի» թելեգրամային լրահոսը:

«ԱԼԻՔ» - Ընդամենը մի քանի ժամ պահանջւեց իրանահայ գործարարի նախաձեռնած արշաւին, որով շուրջ 120 միլիոն թումանին համարժէք անկանխիկ օգնութիւն հաւաքւեց կորոնավիրուսով վարակւած հիւանդներին տրամադրելու համար, այս մասին է տեղեկացնում «Իրան-Հայաստան առեւտրի պալատի» թելեգրամային լրահոսը:

Նախաձեռնութիւնը «Իրան-Հայաստան առեւտրի պալատի» նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանինն էր, ում կոչին արձագանգելով միացան մարատոնին պլաստիկ ոլորտի գործարարները ու միանգամեայ օգտագործման սաւաններ ձեռքբերելու համար դրամական օգնութիւն ցուցաբերեցին: Յատկանշական է, որ գոյացած գոյքը տրամադրւելու է բուժկենտրոններին, կամ բուժման ընթացքում գտնւող վարակւած հիւանդներին: Լուրն անմիջապէս հրապարակւել է պարսկալեզու «Սանաթէ փլաստիկ» տպագիր թերթում, որտեղ Հերւիկ Եարիջանեանի քայլը գնահատւել է, որպէս պլաստիկ արդիւնաբերութեան ոլորտի առաջատար գործարարի կողմից արժանի եւ բարեգործական տպաւորիչ արարք:

Թերթը նաեւ նշել է նախագծին մասնակցած գործարարների անունները: Հրապարակւած անունների ցուցակում աչքի է ընկնում եւս մի քանի իրանահայ գործարարի անուն, այդ թւում Արսէն Աւետեանի, Արաբօ Ղազարեանի, Ռուբիկ Տէր-Աւանէսեանի, ինչպէս նաեւ Հենրիկ եւ Համլետ Եարիջանեանների անունները:

Յատկանշական է, որ նախաձեռնութեանը մասնակցած գործարարներից՝ 12-ը հանդիսանում են «Իրան-Հայաստան առեւտրի պալատի» անդամներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։