Հա

Հասարակական

11/03/2020 - 09:30

Ջորջիօ Արմանին 1.4 մլն. դոլար է նւիրաբերել Իտալիայի հիւանդանոցներին

Մոդելագործ եւ ձեռնարկատէր Ջորջիօ Արմանին 1.4 մլն. դոլար է նւիրաբերել Իտալիայի հիւանդանոցներին կորոնավիրուսի դէմ պայքարելու համար, ինչի մասին յայտնել է Daily Mail-ը:

«alikonline.ir» - Մոդելագործ եւ ձեռնարկատէր Ջորջիօ Արմանին 1.4 մլն. դոլար է նւիրաբերել Իտալիայի հիւանդանոցներին կորոնավիրուսի դէմ պայքարելու համար, ինչի մասին յայտնել է Daily Mail-ը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Աղբիւրը հրատարակութեանը պատմել է, որ դիզայները գումարը փոխանցել է Միլանի երեք բուժհաստատութիւնների, ինչպէս նաեւ Հռոմի Լազարօ Սպալանցանիի անւան ինֆեկցիոն հիւանդութիւնների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանութեան գործակալութեանը: Այժմ Իտալիան Եւրոպայի առաւել շատ տուժած երկիրն է կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Ուստի երկրի վարչապետ Ջուզեպէ Կոնտէն դեկրետ է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին: Դեկրետի համաձայն սահմանափակւում է բնակչութեան տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում: Դադարեցւում են մարզական բոլոր մրցումները, ներառեալ ֆուտբոլի ազգային առաջնութիւնը: Բացի դրանից, արգելւում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպէս ճշտւում է, ընդունւած կարանտինային միջոցները, որոնք աւելի վաղ վերաբերում էին սոսկ Լոմբարդիայի հիւսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկէի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածւում են երկրի ամբողջ տարածքի վրայ: Դա նշանակում է բոլոր ժամանացային հիմարկութիւնների, ներառեալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպէս նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կէտերի աշխատանքի սահմանափակում, այդ թւում՝ հանգստեան եւ տօն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կը մնան բոլոր ուսումնական հաստատութիւնները: Վերջին տւեալների համաձայն՝ Իտալիայում ախտահարւածների ընդհանուր թիւը գերազանցել է 9 հազարը: Աւելի քան 700 մարդ բուժւել է, մահաբեր վախճանների քանակը հասել է 463-ի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։