Հա

Հասարակական

11/03/2020 - 11:50

Google-ն իր աշխատակիցներին յաձնարարել է աշխատել տնից COVID-19-ի պատճառով

Google ընկերութիւնը Հիւսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին յաձնարարել է աշխատել տնից՝ նւազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը:

«alikonline.ir» - Google ընկերութիւնը Հիւսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին յաձնարարել է աշխատել տնից՝ նւազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը: Այդ մասին յայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերութեան ներկայացուցչին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Հիւսիսային Ամերիկայում բոլոր գրասենեակներն այժմ գտնւում են տնից աշխատանքի կարգավիճակում… Մեր նպատակն է գրասենեակներում նւազեցնել մարդկանց թւաքանակը, ինչը, փորձագէտների կարծիքով, կարող է նւազեցնել COVID-19-ի տարածումը»,- մէջբերում է հեռուստաալիքը Google-ի ներկայացուցչի յայտարարութիւնը: Ընդամենը Հիւսիսային Ամերիկայում ընկերութեան գրասենեակներում, հեռուստաալիքի տւեալներով՝ աշխատում է 100 հազարից ոչ պակաս մարդ:

Աւելի վաղ նոյն այս նպատակով աշխատակիցներին տնից աշխատել Էր յանձնարարել Twitter ընկերութիւնը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։