Հա

Հասարակական

16/03/2020 - 08:05

Յայտնի է, թէ որքան մարդ է ապաքինւել կորոնավիրուսից ողջ աշխարհում

Մարտի 15-ի դրութեամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինւել յաջողւել է 73968 հիւանդի: Վարակւածների ընդհանուր թիւը կազմում է 156400 մարդ:

«alikonline.ir» - Մարտի 15-ի դրութեամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինւել յաջողւել է 73968 հիւանդի: Վարակւածների ընդհանուր թիւը կազմում է 156400 մարդ: Գրում է Tert.am-ը:

Այս մասին վկայում է Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տւեալները պատկերող առցանց քարտէզը: Վերջին տւեալներով՝ կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 5833 մարդ:

Ամենամեծ թւով վարակակիրներ գրանցվել են Չինաստանում (80995), որին յաջորդում են Իտալիան (21157) եւ Իրանը (12729): Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Իսպանիայում մէկ օրում վարակակիրների կտրուկ աճ է գրանցւել. երկրում կորոնավիրուսով վարակւել է 7753 մարդ:

Հարաւային Կորէայում վարակակիրների թիւը գերազանցել է 8000-ը, Գերմանիայում եւ Ֆրանսիայում՝ 4000-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակւածների թիւը մօտեցել է 3000-ին, Շւէյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Նորւեգիայում՝ գերազանցել է հազարը:

Ապաքինւածների շրջանում աւելի քան 60 հազարը բաժին է ընկնում Չինաստանին, մօտ 3000-ը՝ Իրանին, 1966-ը՝ Իտալիային, 517-ը՝ Իսպանիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։