Հա

Հասարակական

17/03/2020 - 08:30

«Աշխարհում 24 ժամւայ ընթացքում հաստատւել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման գրեթէ 14 հազար դէպք». ԱՀԿ

Ամբողջ աշխարհում 24 ժամւայ ընթացքում գրեթէ 14 հազար մարդ վարակւել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին նշւում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան հաշւետւութիւնում:

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհում 24 ժամւայ ընթացքում գրեթէ 14 հազար մարդ վարակւել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին նշւում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան հաշւետւութիւնում: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

ԱՀԿ-ի տւեալներով՝ 1 օրում գրանցւել է վարակման 13903 նոր դէպք, եւ դրանից միայն 29-ն է եղել Չինաստանի ցամաքային տարածքում: Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիւն այս պահին 167511 է:

Բացի դա, համաձայն կազմակերպութեան տւեալների՝ COVID-19-ից 1 օրում մահացել է 862 մարդ, որոնցից 848-ը՝ Չինաստանի տարածքից դուրս: Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6606 մարդ, նրանցից 3388-ը՝ Չինաստանից դուրս: 

Նշւում է նաեւ, որ վիրուսը տարածւել է արդէն 151 երկրում:

Այս պահին, ըստ Առողջապահութեան նախարարութեան տւեալների, Հայաստանում գրանցւել է նոր տեսակի կորոնավիրուսի վարակման 52 դէպք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։