Հա

Հասարակական

17/03/2020 - 12:20

Կորոնավիրուսով պայմանաւորւած պատւէրների աճի պատճառով Amazon ընկերութիւնը կը բացի 100 հազար նոր աշխատատեղ

Աշխարհի խոշորագոյն Amazon.com առցանց մանրածախ առեւտրային ընկերութիւնը մտադիր է ԱՄՆ-ում լրացուցիչ վարձել 100 հազար լրացուցիչ պահեստի աշխատող եւ սուրհանդակ` կորոնավիրուսի բռնկմամբ պայմանաւորւած պատւէրների աճի պատճառով:

 

«alikonline.ir» - Աշխարհի խոշորագոյն Amazon.com առցանց մանրածախ առեւտրային ընկերութիւնը մտադիր է ԱՄՆ-ում լրացուցիչ վարձել 100 հազար լրացուցիչ պահեստի աշխատող եւ սուրհանդակ` կորոնավիրուսի բռնկմամբ պայմանաւորւած պատւէրների աճի պատճառով: Գրում է Panorama.am-ը:

Ինչպէս նշւում է ընկերութեան բլոգում տեղադրւած հաղորդագրութեան մէջ, խօսքը գնում է լիարժէք եւ մասնակի զբաղւածութիւն ունեցող աշխատանքների մասին:

Բացի այդ, մինչեւ ապրիլի վերջը Amazon.com-ը կը բարձրացնի պահեստների, տրանսպորտի եւ պատւէրի առաքման աշխատողների ժամավճարները: ԱՄՆ-ում բարձրացումը կը կազմի ժամում 2 դոլար, Մեծ Բրիտանիայում`2 ֆունտ (1.6 դոլար), եւրոպական շատ երկրներում` շուրջ 2 եւրօ (1.8 դոլար) մէկ ժամւայ համար: Այս ծախսերի համար ընկերութիւնը կը յատկացնի 350 միլիոն դոլար:

Amazon.com-ը յայտնել է, որ կը շարունակի խորհրդակցութիւնները բժշկական փորձագէտների հետ` աշխատողների անվտանգութիւնն ապահովելու համար:

Անցեալ շաբաթ Amazon.com-ը յայտարարեց կորոնավիրուսի տարածման ֆոնին արձանագրւած առցանց պատւէրների աճի մասին եւ գնորդներին նախազգուշացրեց տան համար նախատեսւած ապրանքատեսակների մասով հնարաւոր առաքման յետաձգումների եւ որոշ ապրանքների բացակայութեան մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։