Հա

Հասարակական

17/03/2020 - 13:20

Բժիշկները նշել են՝ ինչպէս կարելի է խուսափել կորոնավիրուսից վարակւած մարդու հետ շփման դէպքում

Կորոնավիրուսային վարակն արդէն ձեռք է բերել պանդեմիկ բնոյթ, ուստի դրանցից պաշտպանվելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս կիրառել տարբեր միջոցներ: Առաջին հերթին հարկաւոր է յաճախ լւանալ ձեռքերը, հետեւել անձնական հիգիենային ու պահպանել անձնական իրերի մաքրութիւնը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային վարակն արդէն ձեռք է բերել պանդեմիկ բնոյթ, ուստի դրանցից պաշտպանվելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս կիրառել տարբեր միջոցներ: Առաջին հերթին հարկաւոր է յաճախ լւանալ ձեռքերը, հետեւել անձնական հիգիենային ու պահպանել անձնական իրերի մաքրութիւնը: Ըստ Tert.am-ի՝ գրում է Actualnews.org կայքը:

Համարւում է, որ COVID-19 վիրուսը փոխանցւում է օդակաթիլային ճանապարհով, սակայն այնուամենայնիւ այն իր կենսունակութիւնը կարող է որոշ ժամանակ պահպանել կոշտ մակերեւոյթների վրայ, ուստի նման կանխարգելիչ միջոցները շատ կարեւոր են՝ յատկապէս, եթէ տանը կայ մեկուսացւած կամ արդէն իսկ վարակւած անձ:

Տան անդամներից որեւէ մէկի վարակման դէպքում հարկաւոր է հնարաւորինս հազւադէպ մաքրութիւն անել նրա սենեակում՝ շփումը նւազագոյնի հասցնելու համար, քանի որ շատ կարեւոր է, որ հիւանդը որեւէ կերպ չշփւի տան միւս անդամների հետ: Նման դէպքերում մաքրութիւն անելու եւ ընդհանուր օգտագործման տարածքներն ախտահանելու ընթացքում հարկաւոր է անպայման կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ ու միանգամեայ օգտագործման դիմակներ:

Մասնագէտները նախազգուշացնում են, որ կոշտ մակերեւոյթները նախ հարկաւոր է մաքրել օճառով ու յատուկ լւացող միջոցներով, որից յետոյ միայն ախտահանել յատուկ սպիրտային լուծոյթներով: Փափուկ կահոյքն ու գորգերը մաքրելիս նախ հարկաւոր է ազատւել տեսանելի աղտոտւածութիւնից, մաքրել հասարակ մաքրող միջոցներով, ապա կիրառել համապատասխան ախտահանող մաքրող միջոցներ:

Շատ կարեւոր է նաեւ սեղանների, աթոռների, դռների բռնակների, ծորակների, սանհանգոյցի եւ ընդհանուր օգտագործման այլ առարկաների մաքրութեանը հետեւելը: Բացի այդ, հարկաւոր է նաեւ յիշել հիւանդի իրերը լւանալիս ձեռնոցներ կրելու անհրաժեշտութեան մասին:

Առհասարակ նման համավարակի պայմաններում ամենակարեւոր կանոններից մէկը ձեռքերը դէմքից հեռու պահելն ու հնարաւորինս յաճախ տաք ջրով ու օճառով լւացւելն է: Մասնագէտները նաեւ յիշեցնում են, որ ախտահանումը ենթադրում է յատուկ քիմիական նիւթերի օգտագործում, իսկ այդ պրոցեդուրան հարկաւոր է անցկացնել միայն ոչ շատ ագրեսիւ միջոցներով տարածքը մաքրելուց յետոյ: Այս կերպ հնարաւոր կը լինի զգալիօրէն նւազեցել վիրուսի տարածման հաւանականութիւնը, ուստի այս փուլը կարող է կենսական նշանակութիւն ունենալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։