Հա

Հասարակական

18/03/2020 - 14:20

«ՅԱԿՈԲԵԱՆ» ընկերութեան հերթական մարդասիրական քայլը. Կորոնավիրուսի դէմ պայքարող բուժանձնակազմն իրեն ապահով կը զգայ նաեւ «ՅԱԿՈԲԵԱՆ»-ի արտադրած ու նւիրած հիգիենիկ ֆորմաներում

Իրանի անւանի գործարար՝ Սմբատ Յակոբեանի մարդասիրական քայլով ու որոշմամբ՝ «Յակոբեան» արդիւնաբերական կենտրոնն իր հոսքագծերից մէկը յատկացնելու է համաճարակը կանխարգելող յատուկ զգեստի արտադրմանը, ինչը հիւանդանոցներում հարկաւոր է կորոնավիրուսի դէմ պայքարող բուժանձնակազմին:

«ԱԼԻՔ» - Իրանի անւանի գործարար՝ Սմբատ Յակոբեանի մարդասիրական քայլով ու որոշմամբ՝ «Յակոբեան» արդիւնաբերական կենտրոնն իր հոսքագծերից մէկը յատկացնելու է համաճարակը կանխարգելող յատուկ զգեստի արտադրմանը, ինչը հիւանդանոցներում հարկաւոր է կորոնավիրուսի դէմ պայքարող բուժանձնակազմին:

«Ալիք»-ին պարզ է դարձել նաեւ, որ նախագիծն այժմ գտնւում է նախապատրաստական փուլում, իսկ այն շահագործման կը յանձնւի մարտի 27-ին: Ստացած տեղեկութեան համաձայն, նախագծի իրականացման համար նախատեսւած է դադարեցնել վերնաշապիկների արտադրագիծը, այն փոխարինելով հիգիենիկ ֆորմաների արտադրման գծով:

Պրն. Յակոբեանը նոյն կապակցութեամբ մարտի 17-ին թւագրւած նամակով տեղեկացրել է Իրանի Արդիւնաբերութեան նախարարութեանը կից տեքստիլ արդիւնաբերութեան ենթաբաժնի վարչութեանը: «Յակոբեան»-ի նամակում նշւած է նաեւ հոսքագիծը շահագործման յանձնելուն անհրաժեշտ նիւթերի հայթայթման մասին, ինչի կապակցութեամբ ընկերութիւնը ակնկալում է նախարարութեան կողմից համապատասխան համագործակցութիւն:

Անւանի գործարար Սմբատ Յակոբեանը կարեւորել է ներկայ պայմաններում բոլորի կողմից ցուցաբերւող անհրաժեշտ համագործակցութիւնը եւ նշել, որ ընկերութեան կողմից մատուցւելիք ծառայութիւնները կրում են բարեգործական բնոյթ եւ իրացւելու է անվճար:

Աղբիւրի համաձայն (նամակի) նախագծի մեկնարկային շաբաթւայ ընթացքում արտադրւելու է օրական աւելի քան 300 հիգիենիկ ֆորմա, իսկ երկրորդ շաբաթւանից այն եռապատկւելով՝ հասցւելու է 1000-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։