Հա

Հասարակական

31/03/2020 - 14:40

ՀՕՄ-ը բժշկական սարքաւորումներ ու ապրանքներ է առաքել Արցախ՝ համավարակի դիմագրաւման համար

Հայ Օգնութեան միութիւնն աջակցում է Արցախում համավարակի դէմ պայքարի աշխատանքներին։

Հայ Օգնութեան միութիւնն աջակցում է Արցախում համավարակի դէմ պայքարի աշխատանքներին։

Կանանց հայկական խոշորագոյն բարեսիրական կազմակերպութիւնը, ՀՅ Դաշնակցութեան աջակցութեամբ, արձագանքելով Արցախի առողջապահութեան նախարարութեան օժանդակութեան կոչին, առողջապահական պարագաներ, այդ թւում մեծ քանակութեամբ էլեկտրոնային ջերմաչափեր է ուղարկել Արցախ։

Բժշկակական ապրանքների խմբաքանակներից մէկը ուղարկւել է Կանադայից։ Առանձին եւս մէկ բաժին Արցախ է հասնելու արդէն Չինաստանից։

Հայ Օգնութեան միութիւնը բժշկական պարագաների առաքման համար պայմանաւորւածութիւններ էր ձեռք բերել ՀՀ առողջապահութեան նախարարութեան հետ՝ դեռեւս մարտի սկզբին։

«Մինչ այժմ Արցախում կորոնավիրուսի դէպքեր չեն արձանագրւել, սակայն այս օժանդակութիւնը նախազգուշական քայլ է՝ Արցախում վարակի տարածումը կասեցնելու համար։ Հակառակ բոլոր խոչնդոտներին, Սփիւռքի միասնական ուժերով մեր հայրենիքում պէտք է պայքարենք համավարակի դէմ»,- ասված է Հայ Օգնութեան միութեան հաղորդագրութիւնում։

Յիշեցնենք, որ մարտի 21-ին ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն կոչ էր արել կուսակցական կառոյցներին եւ ուղեկից միութիւններին՝ բոլոր ջանքերը գործադրել համավարակի դէմ պայքարի համար։

 

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։