Չինաստանում այսօր՝ ապրիլի 4-ին յարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների յիշատակին:
«alikonline.ir» - Չինաստանում այսօր՝ ապրիլի 4-ին յարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների յիշատակին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ ամբողջ երկրում երեք րոպէ լռութիւն է յայտարարւել:
Արարողութեան ընթացքում իջեցւել են ինչպէս Չինաստանում, այնպէս էլ տարբեր երկրներում իրենց դիւանագիտական ներկայացուցչութիւնների պետական դրօշները: Յետաձգւել են ժամանցային, զանգւածային բոլոր ծրագրերն ու միջոցառումները:
Չինաստանում կորոնավիրուսով վարակւածութեան հաստատւած դէպքերի թիւը 81 հազար 639 է, ապաքինւել է 76 հազար 755 մարդ: Մահացածների թիւը 3 հազար 326 է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիւանդութեան բռնկումը 2019-ի վերջում գրանցւել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետեւ տարածւել 190-ից աւելի երկրում եւ մարտի 11-ին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կողմից ճանաչւել համավարակ (պանդեմիա)։