Հա

Հասարակական

05/04/2020 - 12:30

Այսօր Ծաղկազարդ է. Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Յարութեան տօնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի յաղթական մուտքն է Երուսաղէմ:

«alikonline.ir» - Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Յարութեան տօնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի յաղթական մուտքն է Երուսաղէմ:

Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրայ եւ աղաղակելով. «Օւսաննա՜ Բարձյալին, օրհնեալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հօր` Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Յիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելն ընդհանրապէս առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն էին նշանակում: Ձիթենին ընկալւել է իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Մեռեալ Ղազարոսին յարութիւն տւած Քրիստոսին ձիթենու եւ արմաւենու ճիւղերի ընծայումը խորհրդանշում է մահւան հանդէպ յաղթանակը:

Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարւում է նախատօնակ, բացւում է խորանի վարագոյրը, իսկ յաջորդ օրը տօնական ս. պատարագը մատուցւում է բաց վարագոյրով:

Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայւելուց յետոյ: Ոստերի փափկութիւնը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհութիւնը: Ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Սուրբ Ծննդեան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները:

Յիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղէմ որպէս Թագաւոր՝ խորհրդանշօրէն ցոյց տալով Իր Փառքի թագաւոր լինելը, Ով վերացնում է անեծքը եւ կենդանութիւն պարգեւում: Յիսուս եկաւ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկւածներին, գերիներին ազատելու եւ կոյրերին տեսողութիւն պարգեւելու, ինչպէս մարգարէացել էր Եսայի մարգարէն:

Յարակից լուրեր

  • «Դիտաւորութիւն եւ յստակ իրականացւող քաղաքականութիւն». «Փաստ»
    «Դիտաւորութիւն եւ յստակ իրականացւող քաղաքականութիւն». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանութիւնները, անցած երկու տարւայ ընթացքում, ի թիւս բազմաթիւ ու բազմաբնոյթ այլ հարցերի, պարբերաբար յայտնւում են այնպիսի թեմաների շուրջ քննադատութիւնների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժէքներին, աւանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ այլն:

  • «Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառւած» Հայ Առաքելական Եկեղեցուց». «Փաստ»
    «Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառւած» Հայ Առաքելական Եկեղեցուց». «Փաստ»

    «Փաստ»-ը գրում է. «Նորութիւն ասած չենք լինի, եթէ նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին անուրանալի դերակատարութիւն է ունեցել հայ ժողովրդի կեանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգեւոր ինքնութիւնը կերտող հիմնասյուներից մէկն է եղել։

  • Ապրիլի 24-ին Մայր Աթոռում եւ Առաքելական Եկեղեցու բոլոր տաճարներում կը մատուցւի դռնփակ սուրբ պատարագ
    Ապրիլի 24-ին Մայր Աթոռում եւ Առաքելական Եկեղեցու բոլոր տաճարներում կը մատուցւի դռնփակ սուրբ պատարագ

    Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակութեան օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կը մատուցւի սուրբ պատարագ, որի աւարտին կը կատարւի Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

  • Ծաղկազարդը նշւեց՝ Նոր Ջուղայում
    Ծաղկազարդը նշւեց՝ Նոր Ջուղայում

    Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի։

  • Աւետումն Ս. Աստւածածնի
    Աւետումն Ս. Աստւածածնի

    Ամէն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։