Հա

Հասարակական

06/04/2020 - 11:30

««Ռէյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկը ինքնասպանութիւն է գործել իր մօտ կորոնավիրուս յայտնաբերւելուց յետոյ». Le Parisien

Ֆրանսիական «Ռէյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկ Բեռնար Գոնսալեսը ինքնասպանութիւն է գործել իր մօտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշւելուց յետոյ:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Ռէյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկ Բեռնար Գոնսալեսը ինքնասպանութիւն է գործել իր մօտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշւելուց յետոյ: Այս մասին News.am-ի՝ յայտնում է Le Parisien-ը:

Պարբերականի տեղեկութիւններով՝ 60-ամեայ Գոնսալեսը ինքնամեկուսացման ռեժիմի մէջ էր իր տանը՝ կնոջ հետ միասին, որը նոյնպէս վարակւել է կորոնավիրուսով:

Պարբերականը նշում է, որ Գոնսալեսն իր արարքի դրդապատճառները բացատրել է մահւանից առաջ թողած գրառման մէջ: Սակայն Ռեյմսի քաղաքապետ Առնօ Ռոբինէն հրաժարւել է հրապարակայնացնել դրա բովանդակութիւնը:

Նշենք, որ սա կորոնավիրուսի պատճառով ամենեւին առաջին ինքնասպանութիւնը չէ: Վերջերս իտալական Մոնցա քաղաքից բուժքոյր 34-ամեայ Դանիէլա Տրեցցին ինքնասպան էր եղել այն բանից յետոյ, երբ կորոնավիրուսի ախտորոշման նրա թեստը դրական արդիւնք էր ունեցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։