Ամէն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը:
«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)
Ամէն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում ս. պատարագ է մատուցւում, եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան կարգ է կատարւում:
«Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկւեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանւած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի եւ նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչւի: ... Ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի աւետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողութիւնն, ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):
Սա է աւետման այն գեղեցիկ պատմութիւնը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: