Հա

Հասարակական

07/04/2020 - 12:40

Մոսկւայում մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարեանը, որի մօտ COVID-19 էր ախտորոշւել

Յայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարեանը, որի մօտ COVID-19-ի թեստի դրական արդիւնք էր գրանցւել, մահացել է մոսկովեան հիւանդանոցում:

«alikonline.ir» - Յայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարեանը, որի մօտ COVID-19-ի թեստի դրական արդիւնք էր գրանցւել, մահացել է մոսկովեան հիւանդանոցում: Դա տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյեան: Գրեթէ 2 շաբաթ առաջ մահացել էր նրա կինը, որը նոյնպէս վարակւել էր կորոնավիրուսով: Ըստ News.am-ի՝ յայտնում է «5 ալիք»-ը: 

72-ամեայ Միշիկ Ղազարեանը եւ նրա կինը՝ 69-ամեայ Արփիկ Ասպարեանը 2 շաբաթ առաջ թոքաբորբով հոսպիտալացւել էին Կոմունարկայի հիւանդանոցում: Ամուսինների մօտ կորոնվիրուսը հաստատւել էր:

Մարտի 28-ին գինեկոլոգ Արփիկ Ասպարեանը մահացել էր: Նրանից յետոյ կեանքից հեռացաւ նաեւ Միշիկ Ղազարեանը:

Միշիկ Ղազարեանը ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների դոկտոր էր, Լեբեդեւի անւան Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր: Գիտնականը զբաղւում էր լազերների հետազօտութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։