Հա

Հասարակական

08/04/2020 - 10:00

ԱՀԿ-ն եւ ԻՒՆԻՍԵՖ-ը միաւորում են իրենց ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դէմ պայքարում

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) եւ ԻՒՆԻՍԵՖ-ն ապրիլի 7-ին յայտարարել են ՔՈՎԻԴ-19 դէմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգւելու են եւ ֆինանսաւորւելու ՔՈՎԻԴ-19-ի դէմ պայքարին ուղղւած համերաշխութեան հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շւէցարական մարդասիրական հիմնադրամը։

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) եւ ԻՒՆԻՍԵՖ-ն ապրիլի 7-ին յայտարարել են ՔՈՎԻԴ-19 դէմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգւելու են եւ ֆինանսաւորւելու ՔՈՎԻԴ-19-ի դէմ պայքարին ուղղւած համերաշխութեան հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շւէցարական մարդասիրական հիմնադրամը։ Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ԻՒՆԻՍԵՖ-ի հայաստանեան գրասենեակից:

ՔՈՎԻԴ-19-ի դէմ պայքարի համերաշխութեան հիմնադրամը ստեղծւել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստւածութեան եւ արձագանքման ծրագրին։ Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացւած գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է աւելի քան 127 մլն. ԱՄՆ դոլար, տրամադրւելու է ԻՒՆԻՍԵՖ-ին ողջ աշխարհում խոցելի երեխաների եւ համայնքների հետ կազմակերպութեան աշխատանքին նպաստելու համար։

Ի թիւս այլոց, հիմնադրամի միջոցով հաւաքագրւած գումարն օգտագործւելու է համայնքներին եւ եւ բուժաշխատողներին վերապատրասելու եւ վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելելու, յայտնաբերելու եւ բուժելու համար։ Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողութիւններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցութիւնը, յատկապէս՝ կանանց, երեխաների եւ խոցելի սոցիալական խմբերի վրայ։ Այն նաեւ կարագացնի հիւանդութեան բուժման եւ կանխարգելիչ պատւաստանիւթերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղւած հետազօտական աշխատանքները։

«Սա աննախադէպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, եւ մենք ողջ աշխարհում պէտք է միաւորւելու կոչ հնչեցնենք՝ ներգրաւելով բոլորի՝ անհատների, ընկերութիւնների, կառավարութիւնների ներուժը»,- նշել է ԻՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրէն Հենրիետա Ֆորը։ «ԻՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դէմ ուղղւած պայքարի համերաշխութեան հիմնադրամին։ Այն խթանելու է մեր՝ առողջապահական եւ սանիտացիայի համակարգերի հզօրացմանն ուղղւած ջանքերը եւ կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ-19-ի ազդեցութիւնից արդէն իսկ գերծանրաբեռնւած առողջապահական համակարգերի պարագայում»։

Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականօրէն ուղղւելու են՝

  • ԱՀԿ՝ վիրուսի տարածմանը հետեւելու, բացերն ու կարիքները գնահատելու, առաջնագծում աշխատուղ բուժաշխատողներին անձնական օգտագործման պաշտպանիչ պարագաներ տրամադրելու համար, ինչպէս նաեւ՝ ապահովելու, որ լաբորատոր եւ թեսթաւորման գործիքները հասանելի լինեն աշխարհի բոլոր երկրներին, իսկ վերջին տեխնիկական ցուցումները՝ համայնքներին ու առաջնագծում արձագանքողներին։
  • ԻՒՆԻՍԵՖ, որպէսզի այն ողջ աշխարհում երեխաներին ու նրանց ընտանիքներին հասանելի դարձնի ՔՈՎԻԴ-19-ի մասին գիտահեն տեղեկատւութիւնը եւ ԱՀԿ-ի վերջին ցուցումները, թէ ինչպէս կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։ Ինչպէս նաեւ՝ աջակցի խոցելի երկրներին՝ հասանելի դարձնելով ջուրը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելման եւ վերահսկամն հիմնական միջոցները; խնամքը հասանելի դարձնի խոցելի ընտանիքների եւ երեխաների համար։
  • ՀՊՆԿ՝ Համաճարակային պատրաստւածութեան նորարարութիւնների կոալիցիան ՔՈՎԻԴ-19-ի դէմ պայքարին ուղղւած նոր պատւաստանիւթերի հետազօտման եւ զարգացման ուղղութեամբ ֆինանսական առանցքային գործըներն է, որ սերտօրէն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։

ՔՈՎԻԴ-19 դէմ պայքարի համերաշխութեան հիմնադրամը ստեղծւել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի եւ Շւէյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից եւ գործարկւել երեք շաբաթ առաջ։ Այն անհատների եւ կազմակերպութիւնների համար միակ միջոցն է համաշխարհային համաճարակի յաղթահարմանն ուղղւած ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիօրէն նպաստելու համար։ Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն. ԱՄՆ դոլար է հաւաքագել, որը ներառում է 219 հազար անհատներից հանգանակելու պարտաւորութեան հաւաստիք, ինչպէս նաեւ՝ հանգանակութիւններ 90 համաշխարհային ընկերութիւններից եւ կազմակերպութիւններից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։