Հա

Հասարակական

08/04/2020 - 10:10

ԵՍ ՅԻՇՈՒՄ ԵՄ. Հայոց Ցեղասպանութեան թանգարանն առաջարկում է Ապրիլի 24-ին փոխարինել սոցցանցի լուսանկարը

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բա­րեկամներին՝ յորդորելով Ապրիլի 24-ին «ֆէյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել յատուկ այդ նպատակով ստեղծւած յու­շային շրջանակի մէջ առնւած իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայութեան պարագայում՝ անուն-ազգանունով, նաեւ մի փոքր պատմութեամբ նրա կամ նրանց մասին։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բա­րեկամներին՝ յորդորելով Ապրիլի 24-ին «ֆէյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել յատուկ այդ նպատակով ստեղծւած յու­շային շրջանակի մէջ առնւած իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայութեան պարագայում՝ անուն-ազգանունով, նաեւ մի փոքր պատմութեամբ նրա կամ նրանց մասին։

Թանգարան-ինստիտուտն այս մասին հաղորդագրութիւն է տարածել, որում ասւում է. «Եթէ չկան զոհ կամ վե­րապրող հարազատներ, ապա տեղադրէք Ցեղասպանութեան զոհ արեւմտա­հայ մտաւորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդա­յիների, շարքային զինւորների ու զօրավարների լուսանկարները։ Դրէք արեւմտահայութեան մշակութային ժառանգութեան գանձերի լուսանկարնե­րը, կիսւէք Արեւմտեան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եւ ըն­դամենը մէկ պարզ գրութեամբ՝ ԵՍ ՅԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»: 

Վաղուց արդէն Հայոց Ցեղասպանութիւնը դուրս է եկել էթնիկական յիշողութեան, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած յանցա­գործութեան, զուտ հայկական ողբերգութեան սահմաններից. այն համա­մարդկային ողբերգութիւն է, մարդկութեան դէմ գործած ամենամեծ չարիք­ներից մէկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաեւ հետեւանքների վերացման հարցը արդարութեան համար պայքարի ծիրում է։

Մէկ դար է անցել 1915-1923 թւականներին մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործած յանցագործութիւնից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս։ Հայ մարդիկ յիշում են Ցեղասպանութեան զոհ իրենց պապերին ու տատերին, յիշում են տասնեակներով մղւած ինքնա­պաշտպանական մարտերի հերոսներին, ապրելու իրաւունքը պաշտպանե­լու ելած դիմադրողներին, վերապրողներին՝ որոնք հիմքը դարձան ոչ միայն հայկական Սփիւռքի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան մերօրեայ բնակ­չութեան գրեթէ կէս մասի։ Յիշում են հազարամեակների ընթացքում ստեղ­ծած եւ ներկայում անտէր ու աւերակ դարձած եկեղեցիներն ու վանքերը, քաղաքներն ու գիւղերը, թաղամասերն ու տները, ծառերն ու մրգերի համու­հոտի մասին տատիկների պատմութիւնները, պարերն ու երգերը, մոռացւող բարբառի քաղցրութիւնը։ Յիշում են հայ մտաւորակա­նութեան պայծառ ներկայացուցիչներին. գրողներին ու բժիշկներին, լրագրողներին ու արւես­տագէտներին, ճարտարապետներին ու նկարիչներին, յիշում են բազմա­հմուտ արհեստաւորներին, վաճառականներին ու հողի մշակներին։ Յիշում են որբերին փրկողներին ու միսիոներներին, մեծ հումանիստներին ու բա­րերարներին։ Յիշում են հպարտութեամբ, յիշում են գորովանքով։

Մէկ դար է անցել Ցեղասպանութիւնից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխւել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապե­տութիւնը երեսուն տարեկան է։ Եկել է նաեւ որոշ իրողություններ վերաի­մաստաւորելու, վերասահմանելու ժամանակը։ Ցեղասպանութեան դաժա­նագոյն տարիներին հայ մարդիկ պայքարել են. պայքարել են ոչ միայն զէն­քով, պայքարել են ոգով։ Հազար-հազարները չեն դաւաճանել իրենց կրօնին ու լեզւին, հարազատներին ու բարեկամներին. անգամ եթէ հարկադրաբար են փոխել կենսաձեւը, առաջին իսկ հարմար առիթի դէպքում յետ են վերա­դարձել իրենց ակունքներին։ Հազար-հազարները դրա հնարաւորութիւնն ուղղակի չեն ունեցել, սակայն հայկականութեան ոգին ու յիշողութիւնն ապ­րել է նրանց մէջ հետագայ ողջ կեանքի ընթացքում։ Մարդիկ մաքառել են, պայքարել են ու հերոսացել ոչ միայն կռւի դաշտում, այլ նաեւ գոյատեւման ամենօրեայ պայքարում։ Ծնողները փրկել են զաւակներին, փոքրերը՝ մեծե­րին, հարեւանը՝ հարեւանին, ծանօթը՝ անծանօթին։ Կիսել են մի կտոր հացը անապատում թէ որբանոցում։ Ընտանեկան համերաշխութեան ու փոխօգ­նութեան, դժւարին պահերին միմեանց հասնելու, ձեռք մեկնելու բացառիկ օրինակներ են եղել Ցեղասպանութեան տարիներին՝ արժանի դրանց մասին վէպեր ու պոէմներ գրելու։

Ուստի մենք պէտք է շարունակենք յաւուր պատշաճի արժեւորել բա­րոյական ու արժանապատիւ պահւածքի դրսեւորումները, ու նաեւ յարգան­քով ու հպարտութեամբ յիշենք թէ´ զոհերին, թէ´ դիմադրողներին, թէ´ վեր­ապրողներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։