Հա

Հասարակական

08/04/2020 - 11:30

«Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը մօտենում է 1.5 միլիոնին». Worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսով վարակւած է արդէն 1432373 մարդ, իսկ COVID-19-ի հետեւանքով զոհերի թիւը հասել է 82114-ի: 

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակւած է արդէն 1432373 մարդ, իսկ COVID-19-ի հետեւանքով զոհերի թիւը հասել է 82114-ի: Ըստ Worldometers.info/coronavirus/-ի տւեալների՝ առողջացել է 302288 պացիենտ, 1047971-ը դեռեւս բուժում է ստանում, ընդ որում՝ նրանցից 47916-ի վիճակը գնահատւում է որպէս ծանր կամ կրիտիկական: Գրում է News.am-ը:

Կորոնավիրուս է յայտնաբերւել աշխարհի 209 երկրում: Ինչպէս նախկինում, ամենամեծ թւով վարակակիրները ԱՄՆ-ում են՝ 400540, ընդ որում՝ 205 նոր դէպք է գրանցւել վերջին մէկ օրում: Նոյն ժամանակահատւածում այստեղ COVID-19-ի հետեւանքով մահացել է 16 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիւը հասել է 12857-ի:

Իսպանիայում գրանցւել է կորոնավիրուսի 141942 եւ մահւան 14045 դւպք, իսկ Իտալիայում՝ վարակման 135586 դէպք եւ 17127 մահւան ելք:

Հայաստանում վերջին տւեալներով կորոնավիրուսային վարակի 28 նոր դէպք է գրանցւել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատւել է կորոնավիրուսի 881 դէպք: Բացասական արդիւնք է արձանագրւել 4571 թեստաւորման դէպքում: Փաստացի այս պահին բուժւում է 758 անձ: Վերջին տւեալներով ապաքինւել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։