Քրիստոսի հրաշափառ Յարութեան այս ուրախալի եւ ցնծալի տօնին առիթով, իմ հայրական եւ եղբայրական ողջոյնը բոլորիդ, որտեղ որ կաք Ձեր տներում ընդհանրապէս տներում կը լինէք եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին որտեղ որ կան՝ Թեհրանում, Սպահանում, Թաւրիզում, Ուրմիայում, մեր հեռակայ շրջաններում՝ Անզալիում, Ռաշտում, Ղազւինում, Սարիում, Գորգանում, Արաքում եւ այստեղից դուրս նաեւ մեր ժողովուրդի բոլոր զաւակներին, Հայրենիքում, Արցախում եւ աշխարհի չորս կողմերում, որտեղ որ կան: