Հա

Հասարակական

09/12/2013 - 09:50

Ստեփանակերտի, Շուշիի Եւ Քարինտակի 800 աշակերտներ համակարգիչ են ստացել

Հայկական բարեգործական ընդհանուր միութեան եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութեան համագործակցութեամբ մեկնարկած երկամեայ ծրագրով արդէն անձնական համակարգիչ ունեն 3600 երեխաներ: Համակարգիչները ստանում են կրտսեր դասարանների աշակերտները՝ «Իւրաքանչիւր աշակերտի մէկ համակարգիչ» սկզբունքով:

Ստեփանակերտ - Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարինտակ գիւղի դպրոցների աշակերտները ստացել են 800 համակարգիչներ՝ ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարութիւն) ծրագրի ծիրում։ Այս մասին հաղորդել է «Karabakh-open.info»-ն:
Նշենք, որ ծրագիրը Արցախում գործադրւում է 2011-ից ի վեր:
Հայկական բարեգործական ընդհանուր միութեան եւ Լեռնային Ղարաբաղի կառավարութեան համագործակցութեամբ մեկնարկած երկամեայ ծրագրով արդէն անձնական համակարգիչ ունեն 3600 երեխաներ: Համակարգիչները ստանում են կրտսեր դասարանների աշակերտները՝ «Իւրաքանչիւր աշակերտի մէկ համակարգիչ» սկզբունքով:
ՆՈՒՌ ծրագրով դասաւանդող ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների:
«Նոր ուսումնական ռազմավարութիւն» ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դիւվալի ասութեամբ՝ ծրագիրը շարունակական կը լինի եւ որպէս արդիւնք՝ համակարգիչ կունենան Արցախի բոլոր կրտսեր դպրոցականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։