Հա

Հասարակական

27/04/2020 - 12:15

Անհաւասարութիւնն աւելի է մեծացել. Բիլ Գէյթսը՝ հեռավար ուսուցման համար տեխնոլոգիաների հասանելիութեան մասին

Ամերիկեան Microsoft ընկերութեան համահիմնադիր Բիլ Գէյթսը CNN-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ հեռավար ուսուսումը «ստորադասւում է» դասասենեակում կրթութիւն ստանալուն, իսկ առցանց ուսուցումն անհաւասարութիւններ է առաջ բերել տեխնոլոգիաների հարցում:

«alikonline.ir» - Ամերիկեան Microsoft ընկերութեան համահիմնադիր Բիլ Գէյթսը CNN-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ հեռավար ուսուսումը «ստորադասւում է» դասասենեակում կրթութիւն ստանալուն, իսկ առցանց ուսուցումն անհաւասարութիւններ է առաջ բերել տեխնոլոգիաների հարցում: Այս մասին գրում է Tert.am-ը: 

«Մասնաւորապէս, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների աշակերտների համար հեռավար ուսուցումը ամբողջովին հասանելի չէ, քանի որ նրանք չունեն համապատասխան սարքաւորումներ կամ կապ, կամ ուսուցիչը պատրաստ չէ դրան: Անհաւասարութիւնն աւելի է մեծացել կրթութեան ոլորտում»,- ասել է գործարարը:

ԱՄՆ Հաղորդակցութեան դաշնային յանձնաժողովի տւեալներով՝ 21 մլն. ամերիկացիներ թւային տեխնոլոգիաների լայնամասշտաբ հասանելիութիւն չեն ունեցել 2019-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։