Հա

Հասարակական

02/05/2020 - 12:05

«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցում է 3.4 մլն.-ը». Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 3400829-ի:

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 3400829-ի: Ըստ Tert.am-ի՝ Այս մասին են վկայում Worldometers կայքի տւեալները:

Համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում մահացել է 239592 մարդ: Ակտիւ վարակակիր է 2079638 մարդ, ապաքինւել է 1081599-ը:

Covid-19 կորոնավիրուսից ամէնից շատ տուժած երկրներն են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Մահացութեան ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (65766), Իտալիան (28236), Մեծ Բրիտանիան (27510), Իսպանիան (24824) եւ Ֆրանսիան (24594):

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կորոնավիրուսի համավարակ է յայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածւել է աւելի քան 200 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանութիւններն ԱՀԿ-ին յայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։