Իրանի համալսարանների միասնական մուտքի քննութիւնները կը յետաձգւեն: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի կրթութեան թեստաւորման կազմակերպութեան խօսնակ Ֆաթեմէ Զարին Ամիզին:
«alikonline.ir» - Իրանի համալսարանների միասնական մուտքի քննութիւնները կը յետաձգւեն: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի կրթութեան թեստաւորման կազմակերպութեան խօսնակ Ֆաթեմէ Զարին Ամիզին:
Քննութիւնների յետաձգման մասին որոշումը, ըստ Զարին Ամիզի՝ ընդունւել է առողջապահութեան նախարարութեան, Կրթութեան, գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարարութեան ղեկավարների, ինչպէս նաեւ՝ Իրանի կրթութեան թեստաւորման կազմակերպութեան համատեղ նիստի ընթացքում:
«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած, համլսարանների մուտքի միասնական քննութեան մասնակիցների մասնացկութեան ապահովման շրջանակում, որոշում է կայացւել յետաձգել քննութիւնները»,- ասել է նա:
Ֆաթեմէ Զարին Ամիզին, անդրադառնալով քննութիւնների անցկացման ձեւի եւ ժամկէտներին նշել է, որ մի քանի սցենար է քննարկրւել եւ այն ներկայացւել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբին:
«Քննարկւել է հաւանական մի քանի սցենարներ, համալսարանների մուտքի քննութեան պորցեսի եւ ժամկէտի անցկացման ուղղութեամբ»,- նշել է նա՝ յաւելելով, որ այդ մասին որոշումը կը հրապարակւի աւելի ուշ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հնարաւոր է, որ կոնկուրսը անցկացւի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: