Հա

Հասարակական

04/05/2020 - 13:20

Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 3.5 միլիոնի

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 3566804-ի:

«alikonline.ir» - Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 3566804-ի: Worldometers.info/coronavirus/-ի տւեալներով` 248304-ն արդէն մահացել է, առողջացել է 1156982 մարդ: Տեղեկացնում է News.am-ը:

Այս պահին 2161518 հիւանդ բուժում է անցնում, 50051-ի (2 տոկոսի) վիճակը գնահատւում է որպէս ծանր կամ ծահրայեղ ծանր:

Ըստ աղբիւրի` ներկայումս յայտնի է 1405286 դէպքի արդիւնքը. առողջացել է նրանցից 1156982-ը (82 տոկոսը), 248304 մարդ (18 տոկոսը) մահացել է:

Այսօրւայ դրութեամբ վարակւածների թւով (1188384) եւ մահւան դէպքերի թւով (68600) առաջին տեղում է ԱՄՆ-ն: Հաստատւած դէպքերի թւով 2-րդ տեղում է Իսպանիան (247122 վարակւած, 25264 մահւան դէպք), երրորդ տեղում Իտալիան է (համապատասխանաբար վարակման 210717 եւ մահւան 28884 դէպք):

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։