Հա

Հասարակական

05/05/2020 - 12:30

ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի դէմ պայքարում հիմնական միջոցը

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Հեբրէյեսուսը պատմել է կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցների մասին։

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Հեբրէյեսուսը պատմել է կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցների մասին։ Նրա խօսքով, ամենալաւ միջոցներից մէկը կարող է լինել պարզապէս ձեռքերը լւանալը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է News.ru կայքը։

Նա նշել է, որ ամբողջ Երկրում միլիոնաւոր մարդիկ հնարաւորութիւն չունեն լւանալ ձեռքերը. մոլորակի բնակչութեան երեք միլիոնին հասանելի չէ ջուրը եւ օճառը, բժշկական հաստատութիւնների աւելի քան մէկ երրորդը յագեցած չեն ձեռքերը լւանալու համար սարքաւորումներով։

«Ձեռքերը լւանալը պարզապէս կարող է լինել կեանքի եւ մահւան միջեւ ջրբաժան, եւ այն շարունակում է մնալ հանրային առողջութեան կարեւորագոյն միջոցներից մէկը՝ մարդկանց, ընտանիքներին եւ հասարակութիւններին պաշտպանելու COVID-19-ից եւ շատ այլ հիւանդութիւններից»,- ընդգծել է նա։

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել կտրուկ աւելացնել օճառի արտադրութեան, լւացող միջոցների եւ ջրի հասանելիութեան համար ներդրումները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։