Հա

Հասարակական

06/05/2020 - 14:35

Երկրի բնակչութիւնը կարող է սկսել աւելի շուտ նւազել, քան սպասւում էր

Մոլորակի գերբնակեցման սպառնալիքը շարունակում է մնալ ամենաարդիականներից մէկը, սակայն վերջին տարիներին, դեմոգրաֆների շրջանում ամրապնդւել է այն վարկածը, որ առաջիկայ տասնամեակների ընթացքում Երկրի բնակչութեան թիւը գագաթնակէտին կը հասնի, այնուհետեւ կը սկսի նւազել:

«alikonline.ir» - Մոլորակի գերբնակեցման սպառնալիքը շարունակում է մնալ ամենաարդիականներից մէկը, սակայն վերջին տարիներին, դեմոգրաֆների շրջանում ամրապնդւել է այն վարկածը, որ առաջիկայ տասնամեակների ընթացքում Երկրի բնակչութեան թիւը գագաթնակէտին կը հասնի, այնուհետեւ կը սկսի նւազել: Թեմայի վերաբերեալ նիւթը հրապարակւել է «Հանրամատչելի մեխանիկա»-ում: Գրում է News.am-ը:

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 21-րդ դարի վերջին աշխարհի բնակչութիւնը կը հասնի 11 միլիարդ մարդու, որից յետոյ այն կը սկսի նւազել: Բայց վերջերս, որոշ գիտնականներ այլ կարծիքի են՝ գագաթնակէտը կը գայ շատ աւելի վաղ, գուցէ այս դարի քառասունական եւ վաթսունական թւականների միջեւ:

Ենթադրւում է, որ 2040-2060 թւականների միջեւ ընկած ժամանակահատւածում աշխարհի բնակչութիւնը կը հասնի 9 միլիարդ մարդու, իսկ այնուհետեւ աշխարհում կսկսւի բնակչութեան անկում: Որոշ երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա, նաեւ՝ Արեւելեան Եւրոպայի երկրներ) բնակչութիւնն այսօր նկատելիօրէն նւազում է, սակայն ապագայում, ինչպէս կարծում են դեմոգրաֆները, նոյն գործընթացը կը սկսւի Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում:

Արդիւնքում ծնելիութեան բարձր մակարդակ կը մնայ միայն Աֆրիկայում (եւ նոյնիսկ դա հաստատ չէ), սակայն Սեւ մայրցամաքը չի կարողանայ փոխհատուցել բնակչութեան համաշխարհային անկումը, հետեւաբար, այս դարի երկրորդ կէսին մարդկութեան թիւը կը սկսի նւազել: Յայտնի չէ, թէ ինչ ցուցանիշների կը հասնի այն, սական, հաւանաբար, որոշ մոդելներ առաջիկայում կը յայտնւեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։