Հա

Հասարակական

06/05/2020 - 15:00

Դոկտ. Դաւթեանի անւան մրցանակ՝ երիտասարդ հոգեբոյժների համար

Իրանի հոգեբուժների գիտական միութիւնից տեղեկանում ենք, որ երիտասարդ հոգեբուժների համար սահմանւել է «Դաւթեանի անւան մրցանակ»:

Իրանի հոգեբուժների գիտական միութիւնից տեղեկանում ենք, որ երիտասարդ հոգեբուժների համար սահմանւել է «Դաւթեանի անւան մրցանակ»:

Մրցանակն ունի դրամաշնորհի բնոյթ, որը նպատակաուղղւած է մի կողմից կապ ստեղծելու համար երկրի հոգեբուժների եւ ասիստենտների միջեւ հովանաւորելով հոգեուժական նորագոյն մտայղացումներն ու կարողունակութիւնը եւ միւս կողմից հնարաւորութիւն ստեղծելու օտարերկրացի երիտասարդ հոգեբուժների համար մասնակցելու Իրանում կայացող տարեկան խորհրդաժողովներին ծանօթանալու համար Իրանում հոգեբուժական ձեռքբերումների հետ:

Մրցանակների թիւը եւ չափն ամէն շրջանում սահմանւելու է խորհրդաժողովների կազմակերպիչ կոմիտէի առաջարկով եւ ղեկավար խորհրդի հաստատումով:

Մրցանակաբաշխութիւնը առաջին շրջանում չի ընդգրկել միջազգային բաժինը եւ հինգ իրանցի մասնակցողից իւրաքանչիւրին յատկացւել է 15 մլն. ռիալ: Իսկ երկրորդ շրջանում (որը նոյնպէս միջազգային բաժին չի ունեցել) հինգ իրանցի մասնակցի իւրաքանչիւրին 15-20 մլն. ռիալ դրամաշնորհ է կատարւել:

5 տարուց պակաս աշխատանքային անցեալ ունեցող բոլոր հոգեբուժներն ու ասիստենտները կարող են օգտւել այդ մրցանակից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։