Հա

Հասարակական

10/05/2020 - 10:15

Գերմանիայի ռեստորաններից մէկում յատուկ գլխարկներ են տրամադրւել՝ սոցիալական հեռաւորութիւն պահպանելու նպատակով

Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանւած սահմանափակումները մեղմացւել են, եւ ռեստորանները կրկին իրենց դռներն են բացել յաճախորդների առաջ:

«alikonline.ir» - Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանւած սահմանափակումները մեղմացւել են, եւ ռեստորանները կրկին իրենց դռներն են բացել յաճախորդների առաջ: Բայց կան կանոններ, որոնք, այդուհաներձ, պէտք է պահպանել: Դրանցից մէկն էլ սոցիալական հեռաւորութիւնն է:

Ինչպէս յայտնում է Tert.am-ը՝ Ren TV-ին յղումով, ռեստորաններից մէկում յաճախորդներին են բաժանւել յատուկ գլխարկներ, որոնք մարդկանց թոյլ չեն տալիս մօտենալ իրար: Յաճախորդներից ոմանք նշել են, որ գլխարկներն այնքան էլ յարմար չեն, սակայն անվտանգութեան նկատառումներից ելնելով` օգտակար են:

Յաւելենք, որ վերջին տւեալների համաձակն՝ Գերմանիայում վարակւած է աւելի քան 171 հազար մարդ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7549 մարդ, ապաքինւել 143 հազար 300-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։