Հա

Հասարակական

10/05/2020 - 11:45

Համաճարակաբան. «Կորոնավիրուսի ամենավտանգաւոր յատկութիւնը»

Չինացի համաճարակաբան, պրոֆեսոր Ժչուն Նանշանը պատմել է կորոնավիրուսի յատկութիւնների մասին։ Նա նշել է վարակի ամենավտանգաւոր յատկութիւնը:

«alikonline.ir» - Չինացի համաճարակաբան, պրոֆեսոր Ժչուն Նանշանը պատմել է կորոնավիրուսի յատկութիւնների մասին։ Նա նշել է վարակի ամենավտանգաւոր յատկութիւնը:

Ըստ Panorama.am-ի՝ News.ru կայքը, յղում անելով Huanqiu-ին, գրում է, որ նրա խօսքով, վիրուսը չափազանց վարակիչ է, քանի որ այն աւելի հեշտ եւ արագ է փոխանցւում, քան սեզոնային գրիպը։ Սրանցով պայմանաւորւած, COVID-19- ի դէմ վաղաժամ պայքարի համար անհրաժեշտ է չորս բաղադրիչ ունեցող համակարգ՝ պաշտպանութիւն, յայտնաբերում, ախտորոշում եւ մեկուսացում:

Առաջին բաղադրիչը կապւած է անհատական գործողութիւնների հետ, օրինակ՝ կրել դիմակ եւ ձեռնոցները, լւանալ ձեռքերն ու պահել հեռաւորութիւն։ Երկրորդը՝ փնտրել COVID-ի ախտանիշներով մարդկանց։ Ախտորոշումը կարեւոր է վարակւածների մեկուսացման եւ նրանց բժշկական հաստատութիւններում այլ հիւանդներից առանձնացնելու համար։ Միաժամանակ գիտնականը վստահ է, որ միայն ամբուլատոր պայմաններում է հնարաւոր անել որակեալ անալիզներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։