Հա

Հասարակական

10/05/2020 - 12:40

Գիտնականները յայտնաբերել են տաք եղանակի ազդեցութիւնը կորոնավիրուսի վրայ

Համաձայն գիտնականների նոր հետազօտութեան՝ տաք եղանակը չի ոչնչացնում կորոնավիրուսը:

«alikonline.ir» - Համաձայն գիտնականների նոր հետազօտութեան՝ տաք եղանակը չի ոչնչացնում կորոնավիրուսը. հաղորդում է Fox News-ը։

Տորոնտոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 144 աշխարհաքաղաքական շրջան ամբողջ աշխարհում, որտեղ գրանցւել էին COVID-19-ի 10 եւ աւելի դէպքեր մարտի 20-ի դրութեամբ։

Canadian Medical Association Journal-ում հրապարակւած նոր հետազօտութեան համաձայն՝ համաճարակի աճը գրեթէ որեւէ կապ չունի աշխարհագրական լայնութեան եւ օդի ջերմաստիճանի հետ։

Ընդ որում՝ վարակման դէպքերի կրճատումը առաւելապէս կապւած է զանգւածային հաւաքների սահմանափակման, դպրոցների փակման եւ սոցիալական հեռաւորութիւնը պահպանելու հետ։

«Մեր հետազօտության մէջ միայն առողջապահութեան ոլորտում միջոցառումները կապւած էին համաճարակի աճի կրճատման հետ, եւ որքան մեծ էր առողջապահութեան ոլորտում միջոցառումների թիւը, այնքան աւելի էր վարակման աճի կրճատումը»,- նշւած է հետազօտութեան էջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։