Հա

Հասարակական

11/05/2020 - 11:00

COVID-ORGANICS-ն ընդդէմ COVID-19-ի. Աֆրիկեան երկրները ձեռք են բերում կորոնավիրուսի դէմ բոյսերի հիմքով չստուգւած դեղամիջոցներ

Աֆրիկեան երկրները ձեռք են բերում COVID-ORGANICS անունով Մադագասկարի արտադրութեան բոյսերի հիմքով կորոնավիրուսի դէմ չստուգւած դեղամիջոցներ:

«alikonline.ir» - Աֆրիկեան երկրները ձեռք են բերում COVID-ORGANICS անունով Մադագասկարի արտադրութեան բոյսերի հիմքով կորոնավիրուսի դէմ չստուգւած դեղամիջոցներ. հաղորդում է Reuters գործկալութիւնը։

Վերջին օրերին Մադագասկարեան ծագումով այս «դեղամիջոցը» մեծ քանակութեամբ առաքւել է Տանզանիա, Հարաւային Աֆրիկա, Գւինէա, Կոնգօ, Լիբերիա եւ աֆրիկեան մի շարք այլ երկրներ։

Ապրիլին Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուէլինան պաշտօնապէս յայտարարել է  կորոնավիրուսի դէմ COVID-ORGANICS անունով «խոտաբոյսերից թէյ»-ի արտադրութեան մասին։

Նա յայտարարել է, որ Մադագասկարի կիրառական հետազօտութիւնների ինստիտուտի կողմից մշակւած այդ միջոցի արդիւնքը երեւում է 7 օրւայ ընթացքում եւ հրապարակաւ ընդունել է իր չափաբաժինը։

Նշենք, որ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կասկած է յայտնել  բոյսերի հիմքով այդ «դեղամիջոցի» արդիւնաւէտութեան մասին: Ընդ որում՝ ԱՀԿ-ն նշում է, որ այդ տոնիկը, որ ստեղծւած է օշինդրի հիմքով եւ յայտնի է մալարիան բուժելու իր արդիւնաւէտութեամբ, չի անցել թեստաւորում, իսկ դրա յատկութիւնների ու կողմնակի ազդեցութիւնների մասին ոչինչ յայտնի չէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։