Հա

Հասարակական

12/05/2020 - 13:10

Դպրոցները կը վերաբացւեն օրդիբեհեշթի 27-ին. աշակերտների ներկայութիւնը պարտադիր չէ

Որոշում է ընդունւել վերաբացել բոլոր դպրոցները օրդիբեհեշթի 27-ին: Բոլոր ուսուցիչները պէտք է ներկայ լինեն դպրոցներում, որպէսզի աշկերտները հնարաւորութիւն ունենան դասերի հետ կապւած իրենց հարցերով կամ խնդիրներով դիմեն նրանց:

«alikonline.ir» - Որոշում է ընդունւել վերաբացել բոլոր դպրոցները օրդիբեհեշթի 27-ին: Բոլոր ուսուցիչները պէտք է ներկայ լինեն դպրոցներում, որպէսզի աշկերտները հնարաւորութիւն ունենան դասերի հետ կապւած իրենց հարցերով կամ խնդիրներով դիմեն նրանց: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին յայտարարել է Կրթութեան նախարար Մոհսեն Հաջ Միրզային:

Դպրոց յաճախելիս, բոլոր աշկերտները պէտք է կրեն բժշկական դիմակներ ու ձեռնոցներ, եւ պահպանեն սոցիալական հեռաւորութիւնը:

Նախարարը յստակեցրել է, որ այս որոշումը չի նշանակում, թէ դպրոցներն անցնում են աշխատանքային նորմալ ռեժիմի, եւ աշկերտների ներկայութիւնը պարտադիր է: Ըստ նրա՝ այն աշակերտները, որոնք դասերի հետ կապւած չունեն որեւէ հարց կամ խնդիր կարող են շարունակել դասընթացներին հետեւել հեռուսատացոյցով կամ վիրտուալ ռեժիմով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։