Հա

Հասարակական

12/05/2020 - 13:15

«Կորոնավիրուսի տարածւածութիւնը որոշ քաղաքներում մեկուսացման փուլին է հասել». ԱՆ

Կորոնավիրուսի ախտահարւածութեան մակարդակը որոշ քաղաքներում կառավարելի է դարձել, եւ հասել վերահսկողութեան եւ մեկուսացման փուլի:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի ախտահարւածութեան մակարդակը որոշ քաղաքներում կառավարելի է դարձել, եւ հասել վերահսկողութեան եւ մեկուսացման փուլի: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի զարգացումը կարելի է բաժանել կառավարման, վերահսկողութեան եւ մեկուսացման տարբեր փուլերի, իսկ որոշ քաղաքներում մեկուսացման փուլը, փաստում է երկրի ողջ տարածքում ձեւաւորւած համավարակի դէմ համընդհանուր համագործակցութեան եւ պայքարի մթնոլորտի մասին:

Որոշ քաղաքներում համավարակի մեկուսացման փուլի նախապայմանների առկայութեամբ հանդերձ, Առողջապահութեան նախարարը ժողովրդին յորդորել է շարունակել ամենախիստ միջոցներով հետեւել համավարակի տարածման կանխարգելման կանոններին, քանի որ նրա համոզմամբ՝ համավարակի վերջնական յաղթահարումը, դեռեւս շարունակում է անհնարին մնալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։