Հա

Հասարակական

13/05/2020 - 10:25

«Թեհրանցիների 46 տոկոսը կորոնավիրուսը համարում է վտանգաւոր». Զալին՝ ամփոփում է սոցիոլոգիական հարցման արդիւնքները

Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին անդրադարձել է մայրաքաղաքցիների շրջանակում անցկացւած սոցիոլոգիական հարցման արդիւնքներին:

«alikonline.ir» - Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին անդրադարձել է մայրաքաղաքցիների շրջանակում անցկացւած սոցիոլոգիական հարցման արդիւնքներին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զալին նշել է, որ սոցիոլոգիական հարցման արդիւնքները փաստում են, որ կորոնավիրուսը վտանգաւոր է համարում՝ թեհրանցիների միայն 46 տոկոսը:

Նա կարծում է, որ իրանական մեդիան պէտք է լուրջ ջանքեր գործադրի հանրային կարծիքը փոխելու ուղղութեամբ, ինչը նրա հաւաստիացմամբ՝ կը նպաստի համավարակի դէմ պայքարի արդիւնաւէտութեանը եւ մեկուսացմանը:

Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման հարցում քաղաքացիների մտահոգութիւնները, Զալիի խօսքով՝ հնարաւոր է փարատել դրա անհրաժեշտ ամենախիստ կանխարգելիչ միջոցառումների իրականացման շնորհիւ:

Զալին նկատել է, որ զանգւածների գիտակցութեան վրայ ներազդելու ամենատարածւած միջոցն ամենօրեայ լրահոսն է. «Օրդիբեհեշթ ամսւայ սկզբին արւած սոցիոլոգիական հարցման արդիւնքները, եւ հանրութեան պատկերացումները հնարաւոր է փոխել մեդիայի ներազդեցութեան օգնութեամբ: Քանի որ դա փաստացի ազդում է հանրութեան գիտակցութեան, վարքագծի եւ մտածողութեան վրայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։