Հա

Հասարակական

13/05/2020 - 12:00

«Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիւը գերազանցել է 290 հազարը». Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 292816 մարդ:

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 292816 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տւեալները: Գրում է Tert.am-ը:

Իրական ժամանակում թարմացւող տւեալների համաձայն՝ այս պահին վարակւած է 4,340,058 մարդ, նրանցից ապաքինւել է 1,602,155-ը, ակտիւ վարակակիր է 2,445,087-ը:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակւածների թւով առաջինն է աշխարհում: Միացեալ Նահանգներին յաջորդում են Իսպանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան: Մահացութեան ցուցանիշով ԱՄՆ-ն նոյնպէս առաջինն է:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է յայտարարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։