Հա

Հասարակական

14/05/2020 - 11:00

Օգտակա՞ր է սոցիալական մեկուսացումը կորոնավիրուսի դէմ պայքարում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սոցիալական հեռաւորութիւնը զգալիօրէն դանդաղեցնում է կորոնավիրուսի տարածումը:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սոցիալական հեռաւորութիւնը զգալիօրէն դանդաղեցնում է կորոնավիրուսի տարածումը: Սակայն այն, ինչպէս պարզւել է, չի նւազեցնում օրական նոր վարակների թիւը: Այս մասին գրում է News.am-ը:

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ սոցիալական հեռաւորութեան միջոցները նկատելի են դառնում 12 օր անց՝ ինկուբացիոն շրջանի եւ թեստերի արդիւնքների պատրաստման պատճառով:

Գիտնականները վերլուծել են՝ ինչպէս է փոխւել հիւանդացութեան վիճակագրութիւնը, այդ թւում վարկաման դէպքերի կրկնապատկումը 50 նահանգներում: Պարզւել է, որ սոցիալական հեռաւորութիւնը նւազերցել է կրկնապատկման արարգութիւնը:

Գիտնականները պարզել են, որ հիւանդացութեան վրայ կարող են ազդել նաեւ այլ միջոցներ, ներառեալ՝ կոնտակտների հետեւում, անցկացւած թեստերի մեծացում եւ կարանտինի խստացում:

Բացի այդ, մասնագէտների խօսքով՝ վարակի մակարդակը կը նւազի, երբ մարդիկ ապաքինւեն եւ կայուն դառնան վիրուսի նկատմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։