Հա

Հասարակական

14/05/2020 - 11:20

Գուտերեշը կոչ է արել հոգեբանական օգնութիւն ցուցաբերել կորոնավիրուսի ռիսկային խմբերին

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը երկրների կառավարութիւններին կոչ է արել հոգեբանական օգնութիւն ցուցաբերել կորոնավիրուսի ռիսկային խմբերին, այդ թւում՝ բժիշկներին, երիտասարդներին եւ տարեց մարդկանց:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը երկրների կառավարութիւններին կոչ է արել հոգեբանական օգնութիւն ցուցաբերել կորոնավիրուսի ռիսկային խմբերին, այդ թւում՝ բժիշկներին, երիտասարդներին եւ տարեց մարդկանց: Ըստ Tert.am-ի՝ գրում է un.org-ը։

«Առաւելագոյն ռիսկային խմբերին են պատկանում պայքարի առաջնագծում աշխատող բուժաշխատողները, ինչպէս նաեւ տարեցները, դեռահասները եւ երիտասարդները, նախկինում հոգեկան առողջութեան խանգարումներ ունեցող անձինք, ինչպէս նաեւ նրանք, ովքեր յայտնւել են ճգնաժամի կիզակէտում: Մենք պէտք է օգնենք եւ աջակցենք նրանց»,- ասել է Գուտերեշն իր տեսաուղերձում։

Նրա խօսքով՝ նոյնիսկ այն ժամանակ, երբ համավարակը վերահսկողութեան տակ լինի, վիշտը, անհանգստութիւնը եւ ընկճախտը շարունակելու է ազդել մարդկանց եւ սոցիալական խմբերի վրայ։

«Ես կոչ եմ անում կառավարութիւններին, քաղաքացիական հասարակութեանը, առողջապահութեան մարմիններին և այլ կողմերին շտապ միաւորւել այս համավարակի հոգեկան առողջութեան հարցը քննարկելու համար»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։