Հա

Հասարակական

17/05/2020 - 09:00

«200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների». Շարիաթմադարի

Համաձայն իրանական բարօրութեան տեղեկատւական համակարգում առկայ տւեալների՝ 200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների, որոնք նւազագոյն ֆինանսական միջոցներ ունեն:

«alikonline.ir» - Համաձայն իրանական բարօրութեան տեղեկատւական համակարգում առկայ տւեալների՝ 200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների, որոնք նւազագոյն ֆինանսական միջոցներ ունեն: Այս մասին ըստ Կառավարութեան պաշտօնական կայքի՝ տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական անվտանգութեան նախարար Մոհամմադ Շարիաթմադարին:

«Այս ընտանիքները որեւէ տեղում ապահովագրւած չեն, վարկ չեն ստացել եւ աւտոմեքենայ չեն գնել: Այս 3 մլն ընտանիքներին, չորս ամսւայ ընթցքում 200-600 հազար թուման կանխիկ գումար է փոխանցւել, որը Ռամադան ամսւայ ընթացքում կրկնապատկւել է»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը լրջօրէն հարւածել է շուրջ 13 աշխատանքային կատեգորիաների, որի արդիւնքում էլ աւելի քան 1 մլն առեւտրի եւ արդիւնաբերութեան կէտեր լուրջ սպառնալիքի դէմ-յանդիման են կանգնել:

«Դրա պատճառով էլ աւելի քան 700 հազար հոգի արձանագրւել է գործազրկութեան ապահովագրութեան համակարգում»,- նշել է նախարարը՝ յաւելելով. «Բացի վերոնշեալներից, նրանք, ովքեր, ընդգրկւած են Բարեկեցութեան կազմակերպութեան ցանցում կամ Էմամի օգնութեան կոմիտէում, եւ նրանք, ովքեր այս երկու կազմակերպութիւններում ներառւած չեն, բայց համարւում են աղքատ, նոյնպէս յայտնւել են Կառավարութեան ուշադրութեան կենտրոնում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։