Հա

Հասարակական

17/05/2020 - 13:20

Իգական սեռի ներկայացուցիչների համահայկական միաւորում վիրտուալ՝ «ՖԵՄ»-ում

«ՖԵՄ»-ը, թերեւս, այն ինտերակտիւ վիրտուալ հարթակն է, իր տեսակով եզակին եւ առաջինն, որտեղ իւրաքանչիւր մասնակից կարող է կիսել գրքից առանձնացրած ամենահետաքրքիր հատւածների իր տպաւորութիւնները, զուգահեռներ անցկացնել հասարակական, դասակարգային, գենդերային խտրականութեան դրսեւորումների տարբեր փորձերի միջեւ, իսկ նոյն խնդիրների դիտարկումը բարձրացնել աշխարհագրական տարբեր դիրքեր, որտեղ կարելի է՝ առանձնանալ, պոկւել տեղական հոգսերից, զբաղւել ինքնուսուցմամբ, եւ մի քանի ժամով հաստատւել անսահմանութեան սեփական դիտակէտում։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Այն օրւանից երբ կորոնավիրուսը հասարակութիւնների, պետութիւնների ամենահարազատների միջեւ սահմանների գծման նոր կարգերի հաստատման հետ միասին, իրավիճակի փոփոխութիւն էր թելադրում, հասարակական նոր վերադասարւորումներ պարտադրում, «ՖԵՄ»-ը իր կանանց իրաւունքների պայքարի այլընտրանքային նախագծով բարձրաձայնեց աշխարհում խորացող սահմանազատումների լեգիտիմութեան խնդրականութիւնը՝ միաժամանակ յստակեցնելով, որ դէմ է հասարակութիւնների պառակտմանը, կանանց դէմ բռնութեանը, գենդրեային մտածողութեանը, եւ ընդլայնւող խտրականութեան դրսեւորումներին:

Խօսքը Հայաստանում տեղակայւած, «Ֆեմգրադարան»-ի մասին է, որտեղ կորոնավիրուսով պայմանաւորւած պանդեմիայի տարածման եւ դրա հետեւանքով կարանտինի սահմանման հէնց առաջին օրերից տեղափոխւեցին այլընտրանաքային վիրտուալ հարթակ իրականացնելով՝ ֆեմինիստական առցանց ինքնակրթութեան նախագիծը։

Նախագիծը ենթադրում է, տարբեր գրքերից կազմած ինքնուսուցման մոդուլ, այն ծաւալուն է, բազմաշերտ եւ բովանդակային, որն ընդգրկում է գրքեր միջազգային գրականութիւնից:

Նախագծին միացել են Հայաստանի եւ աշխարհի տարբեր ծայրամասերից, լրիւ տարբեր մասնագիտութեան, միեւնոյն ժամանակ շատ նմանութիւններ ունեցող հայ կանայք եւ աղջիկներ, ովքեր հասցրել են մարտահրաւէր նետել գենդերային խտրականութեան իրոնիային:

«ՖԵՄ»-ը, թերեւս, այն ինտերակտիւ վիրտուալ հարթակն է, իր տեսակով եզակին եւ առաջինն, որտեղ իւրաքանչիւր մասնակից կարող է կիսել գրքից առանձնացրած ամենահետաքրքիր հատւածների իր տպաւորութիւնները, զուգահեռներ անցկացնել հասարակական, դասակարգային, գենդերային խտրականութեան դրսեւորումների տարբեր փորձերի միջեւ, իսկ նոյն խնդիրների դիտարկումը բարձրացնել աշխարհագրական տարբեր դիրքեր, որտեղ կարելի է՝ առանձնանալ, պոկւել տեղական հոգսերից, զբաղւել ինքնուսուցմամբ, եւ մի քանի ժամով հաստատւել անսահմանութեան սեփական դիտակէտում։

Ընթերցանութեան եւ առցանց քննարկումների ընթացքում մասնակիցները արդէն հասցրել են ընթերցել՝ Բէլ Հուքսի Where we stand գիրքը, որի քննարկման շարքում տեղ գտաւ հիմնախնդիրների մի ամբողջութիւն, այդ թւում՝ գենեդրեային խտրականութեան մտածողութեան, արտօնեալ դասի խտրական վերաբերմունքի, կապիտալիստական հայրիշխանական համակարգերի կառուցւածքային ճգնաժամերի, եւ դրա բացառման կարեւորութեան հարցերը:

ՖԵՄ-ի քննարկումների ամենահետաքրքիր կողմերից այն է, որ առցանց ինքնուսուցման գաղափարը, նաեւ գտել է համահայկական նշանակութիւն, որն էլ միաւորել է աշխարհի տարբեր ծայրամասերում բնակւող հայ կանանց եւ աղջիկների:

Ի դէպ, ինքնուսուցման նախագծին միանալ դեռ հնարաւոր է հետեւեալ յղումով:

Յարակից լուրեր

  • «Կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ». ԱՆ խօսնակ
    «Կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ». ԱՆ խօսնակ

    Միակ յստակ բանը, որ կարելի է ասել COVID-19 հիւանդութեան մասին, դա այն է, որ կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ: Այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Սիմասադաթ Լարին:

  • Երբ շրջանցում են ժամանակի եւ տարածութեան ֆակտորը
    Երբ շրջանցում են ժամանակի եւ տարածութեան ֆակտորը

    Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին` ՀՅԴ երիտասարդական կառոյցներին այդպէս էլ չխանգարեց ո՛չ ժանանակը, եւ ոչ էլ առհասարակ, տարածութիւնը, ինչ որ աւելի մեծ երեւոյթի մաս կազմելու միտքը ընկալելու եւ սեփական հայեացքը իրական արժէքներին ուղղելուն։

  • «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին
    «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին

    Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական հասարակական ազդեցութեան, եւ նրա թելադրած նախապայմանների չէզոքացման համար, եւ այդ ամէնի հետ մէկտեղ շարունակական անորոշութիւնը մեծանում է, մարդկանց ոչ լայն մի զանգւած այդպէս էլ չի դադարել ստեղծագործական լուծման սեփական տարբերակը ներկայացնել վերափոխւող աշխարհին աջակցելու համար:

  • Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան
    Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան

    Երէկ մեր մոլորակի ամենալուսաւոր էակների փառաբանման օրն էր: Էակներ, որոնց գոյութիւնը երկիր մոլորակի հարթութեան վրայ մեզ բոլորիս ապրելու, արարելու, ստեղծագործելու յոյս է ներշնչում։

  • Փախուստ ապոկալիպսիսից
    Փախուստ ապոկալիպսիսից

    Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։