«Կորոնավիրուսի համավարակի կառավարման նոր փուլի գոյացումը, չպէտք է լաւատեսութեան եւ անզգուշութեան առիթ դառնայ, քանի որ դա կարող է յանգեցնել համավարակի տարածման տեմպերի աճին»,- այս մասին յայտարարել է Թեհրանի նահանգապետ Անուշիրաւան Մոհսենի Բանդփէյը:
«alikonline.ir» - «Կորոնավիրուսի համավարակի կառավարման նոր փուլի գոյացումը, չպէտք է լաւատեսութեան եւ անզգուշութեան առիթ դառնայ, քանի որ դա կարող է յանգեցնել համավարակի տարածման տեմպերի աճին»,- այս մասին յայտարարել է Թեհրանի նահանգապետ Անուշիրաւան Մոհսենի Բանդփէյը:
Թեհրանի նահանգապետի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի որոշակի դրսեւորումները, դեռեւս շարունակում է մնալ անյայտ, ինչի պատճառով էլ ժողովուրդին յորդորում ենք հետեւել համավարակի դէմ պայքարի ամենախիստ միջոցառումներին:
Նա յստակեցրել է, որ Թեհրան նահանգը շարունակում է մնալ կորոնավիրուսի ախտահարւածութեան էպիկենտրոնը, եւ, թէեւ, երկրի տարբեր շրջաններում նոյնպէս ախտահարւածութեան վտանգն առկայ է, սակայն Թեհրան նահանգը տարբեր պատճառներով, այդ թւում՝ բնակչութեան խտութեան բարձր ցուցանիշի համար, այլ նահանգների համեմատութեամբ դրսեւորում է իւրայատուկ վարաքագիծ:
Նրա խօսքով՝ բնակչութեան միջին խտութիւնը 1 կմ. տարածքում կազմում է 50 մարդ, սակայն այս ցուցանիշը Թեհրանում հասնում է 1000-ի:
Այդ տւեալի հիման վրայ Թեհրանի նահանգապետը զգուշացնում է կիրառել բուժաշխատողների անգնահատելի ջանքերի հնարաւոր զրոյացումից խուսափման բոլոր մեխանիզմները. «Եթէ մետրոն օգտագործող քաղաքացիներն, որոնց թիւն, ի դէպ, օրական 600 հազարի է հասնում չհետեւեն կորոնավիրուսի դէմ պայքարի սանիտարահամաճարակային կանոնների պահպանմանը, հնարաւոր է զրոյացւի բուժաշխատողների ջանքերը»,- զգուշացրել է նահանգապետը: