Հա

Հասարակական

19/05/2020 - 10:30

Գրեթէ 5 միլիոն վարակակիր՝ ամբողջ աշխարհում

Աշխարհում կորոնավիրուսով վարակւած անձանց թիւը երկուշաբթի օրւայ տւեալներով կազմում է աւելի քան 4 միլիոն 850 հազար: COVID-19 հիւանդութեանը մինչ այժմ զոհ է գնացել աւելի քան 318 հազար մարդ:

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակւած անձանց թիւը երկուշաբթի օրւայ տւեալներով կազմում է աւելի քան 4 միլիոն 850 հազար: COVID-19 հիւանդութեանը մինչ այժմ զոհ է գնացել աւելի քան 318 հազար մարդ:

Վարակակիրների ու զոհերի ամենամեծ թւերն է արձանագրւում Միացեալ Նահանգներում` աւելի քան 150 հազար վարակւածներ եւ աւելի քան 91 հազար մահացածներ: 200 հազարը գերազանցող վարակակիրներ ունեցող երկներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան եւ Բրազիլիան: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ռուսաստանում մէկ օրում գրանցւել է հիւանդութեան նոր 9.709 դէպք, ընդհանուր վարակակիրների թիւը հասցնելով 290 հազարի: Սակայն արդէն երկրորդ օրն է, որ մէկ օրւայ ընթացքում այս երկրում գրանցւում են նոր վարակակիրների 10 հազարից պակաս դէպքեր:

Եւս 170 մարդ է զոհ գնացել մէկ օրւայ ընթացքում Մեծ Բրիտանիայում, երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով մինչ օրս մահացել է մօտ 35 հազար մարդ:

Առաջին անգամը լինելով, Իսպանիայում մէկ օրւայ ընթացքում մահացածների թիւը չի հասել 100-ի: Այստեղ համաճարակը սկսւելուց ի վեր մահացել է աւելի քան 27.600 մարդ:

Իտալիայում նոր դէպքերը մէկ օրում կազմել են 675, մահացութիւնը` 145, երբ նախորդ օրը մահացել էր 153 մարդ:

Բրազիլիայում 7.938 նոր դէպք է արձանագրւել մէկ օրում, ինչը վարակակիրների ընդհանուր թիւն այս երկրում հասցնում է 241.080-ի: Այս երկիրը մահացութիւնների թւով արդէն վեցերորդ տեղում է: Մահացել է 16.118 բրազիլացի: Ըստ պաշտօնատար անձանց, ամենախոշոր քաղաքի` Սաու Պաուլոյի առողջապահական համակարգը կանգնած է փլուզման վտանգի առջեւ:

Հայաստանը շարունակում է գրանցել մէկ օրւայ ընթացքում նոր դէպքերի ռեկորդային ցուցանիշներ: Վերջին մէկ օրում յայտնաբերւել է նոր 351 դէպք: Վերջին մէկ օրում մէկ զոհ տալով` Հայաստանում մահացութիւնների ցուցանիշը հասել է 61-ի: 4823 վարակակիրներից մինչ այժմ ապաքինւել են 2019-ը:

Հակառակ այս ամէնին, եւրոպական երկրները շարունակում են սահմանափակումները մեղմելու գործընթացը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։