Հա

Հասարակական

19/05/2020 - 10:50

ԱՄՆ-ում հակակորոնավիրուսային պատւաստանիւթը յաջողութեամբ փորձարկւել է մարդկանց վրայ

Կորոնավիրուսային հիւանդութեան դէմ պատւաստանիւթի կլինիկական փորձարկումների առաջին փուլը վերջացել է:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային հիւանդութեան դէմ պատւաստանիւթի կլինիկական փորձարկումների առաջին փուլը վերջացել է․ այս մասին գրում է ամերիկեան բիոտեխնոլոգիական Moderna ընկերութիւնը, նշելով՝ կամաւորների խմբի վրայ փորձարկումը սկսւել էր ապրիլին: Յայտնում է Yerkir.am-ը։

Ըստ ընկերութեան կողմից տարածւած յայտարարութեան՝ mRNA-1273 պատւաստանիւթի ընդունումից յետոյ փորձի մասնակիցների մօտ հակամարմինների քանակը՝ կախւած նիւթի չափաբաժնից կա՛մ գերազանցել է COVID-19-ով հիւանդ մարդկանց արեան մէջ համապատասխան ցուցանիշը, կա՛մ գտնւել է նոյն մակարդակի վրայ։

Նշւում է՝ առաջին փուլում պատւաստանիւթն իրեն դրսեւորել է որպէս անվտանգ դեղամիջոց, ինչպէս նաեւ ընդունւել է առանց բարդութիւնների։ Ընկերութիւնը նախատեսում է վերջնական փուլը սկսել յուլիսին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։