Հա

Հասարակական

21/05/2020 - 11:00

Այսօր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնն է

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը:

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը:

Տօնը նշւում է Քրիստոսի Յարութեան 40-րդ օրը: Յարութիւնից յետոյ Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրայ եւ երեւում առաքեալներին ու հաւատացեալներին: Այդ ընթացքում Յիսուսն իր վարդապետութիւնն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքեալներին, որից յետոյ համբարձւում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս եւ Ս. Ղուկաս աւետարանիչները, ինչպէս նաեւ՝ «Գործք Առաքելոց»-ը։ «Եւ Ինքը` Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տօնին յիշատակում է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Պատմութեան թելադրանքով 484 թւականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրւանած Հայրապետական Աթոռը 1441 թւականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատւում է լուսաւորչահիմն Ս. Էջմիածնում: Ի յիշատակութիւն պատմական այդ օրւայ` Ս. Էջմիածնում Համբարձման տօնի առթիւ մատուցւող ս. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարւում է նաեւ Հայրապետական մաղթանք:

Քրիստոսի Համբարձման տօնն ուղեկցւում է ժողովրդական հանդիսութիւններով եւ կոչւում է Ջանգիւլում (գիւլ` նշանակում է վարդ, ծաղիկ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։