Հա

Հասարակական

01/06/2020 - 13:55

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը զանգւածային միջոցառումների անցկացման նոր ուղեցոյց է ներկայացրել

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նոր ուղեցոյց է հրապարակել կորոնավիրուսի համավարակի ընթացքում զանգւածային հաւաքների անցկացման կանոնների վերաբերեալ:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նոր ուղեցոյց է հրապարակել կորոնավիրուսի համավարակի ընթացքում զանգւածային հաւաքների անցկացման կանոնների վերաբերեալ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է CNN-ը, ուղեցոյցը մի շարք հնարաւոր փոփոխութիւններ է ներկայացնում խոշոր միջոցառումների համար, երբ դրանց անցկացումը կրկին կը թոյլատրւի:

Ըստ ուղեցոյցի՝ հաւաքները բացօթեայ միջավայրում անցկացնելը, առողջ մարդկանց այցելութիւնների եւ ուղեւորութիւնների սահմանափակումները կարող են օգնել վիրուսի տարածումը կանխելու հարցում:

«Կորոնավիրուսի համատեքստում զանգւածային հաւաքները կարող են ուժեղացնել վիրուսի տարածումը եւ խախտել ընդունող երկրի՝ արձագանքման կարողութիւնները: Սակայն մեծ միջոցառումները կարող են նաեւ օգտակար լինել, ինչպէս օրինակ՝ զբաղւածութիւն ապահովել եւ բարելաւել հոգեբանական ինքնազգացողութիւնը»,- ասւում է ուղեցոյցում:

ԱՀԿ-ն միջոցառումների կազմակերպիչներին յորդորում է համապատասխան պայմաններ ապահովել հաւաքների ժամանակ, ինչպէս օրինակ՝ մեծացնել տրանսպորտի երթեւեկութեան յաճախականութիւնը, յատուկ հեռաւորութեամբ դասաւորել նստատեղերը՝ ըստ տարածութեան, ինչպէս նաեւ միջոցառումները կազմակերպել բացօթեայ տարածքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։