Հա

Հասարակական

02/06/2020 - 13:40

Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան

Երէկ մեր մոլորակի ամենալուսաւոր էակների փառաբանման օրն էր: Էակներ, որոնց գոյութիւնը երկիր մոլորակի հարթութեան վրայ մեզ բոլորիս ապրելու, արարելու, ստեղծագործելու յոյս է ներշնչում։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

(Յունիսի 1-ի առիթով՝ այլ ակնոցով)

 

Երէկ մեր մոլորակի ամենալուսաւոր էակների փառաբանման օրն էր: Էակներ, որոնց գոյութիւնը երկիր մոլորակի հարթութեան վրայ մեզ բոլորիս ապրելու, արարելու, ստեղծագործելու յոյս է ներշնչում։

Յունիսի 1-ը մեզ յիշեցնում է, որ երեխաներն անկախ իրենց ծնողների ազգութիւնից, ռասայից, սեռից, լեզւից, դաւանանքից, սոցիալական ծագումից, ծնողների ֆինանսական վիճակից, կրթութիւնից, բնակութեան վայրից, ծննդեան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից, հասարակութեան խոցելի խմբերից մէկն են եւ ուշադրութեան, սիրոյ եւ պաշտպանութեան կարիքն ունեն:

Ինչ խօսք, երեխաների իրաւունքների պաշտպանութեան համար պայքարել են դարեր շարունակ՝ յանուն նրանց վաղւայ օրը աւելի լաւը դարձնելու, սակայն, բանն այն է, որ այդ պայքարը ոչ բոլորի մօտ է միանշանակ դիտարկւել:

Ասեմ աւելին, յանուն երեխայի պայծառ ապագայի, երբեմն, մեզ լիակատար իրաւասու ենք համարել ներխուժել նրանց ամենաանթոյլատրելի սահմաններ:

Որոշ դէպքերում, ամենասիրելի մեր էակներին կապել ենք սեփական ձախողումներին եւ անկատար մնացած երազանքներին՝ պարտադիր մարմնաւորողի կերպարով, որը մինչ մահ ընկերակցելու է նրանց:

Երեխաների դաստիարակութեան հարցում, շատ բան, իհարկէ, փոխւել է, բայց մեզ մօտ այդպէս էլ մշտապէս արդիական են մնացել «կը մեծանայ կը մոռանայ», «երեխայ է չի հասկանում»-ի դասական դաստիարակութեան մեթոդի կիրառման պատրանքը, որի շուրջ, կարծես, ազգային համաձայնութեան ենք հասել բոլորս:

ժամանակակից աշխարհում, այո՛, շատ բաներ փոխւեցին, բայց «երեխան չի հասկանում»-ի մեր հասարակութեան կարծրատիպը չարտօնեց մեզ արժեւորելու, խրախուսելու մեր երեխաների, այդ թւում՝ 18 տարին չբոլորած իւրաքանչիւր մարդկային էակի հետաքրքրասիրութեան, յայտնաբերման, հասկանալու, դատելու կարողութիւնը։

Իհարկէ, երեխերք ջան մոռանալ պէտք չէ, որ այդ ամէնը, առհասարակ ձեր գործը չէ: Ձեր ինչի՞ն է պէտք քննադատական մտածողութիւնը: Հէնց այդ կարողութիւնն է, որ ամէն ինչ բարդացնելու է: Դա չարիք է: Ինչ է, պատրաստւում է՞ք մի նոր պատուհաս դառնալ մեր գլխին: Մեր ունեցածն էլ մեզ բաւարար է...

Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան: ՄԵԾ-երը կը որոշեն թէ դուք ինչին հաւատաք, ինչին ծառայէք, ինչը բազմացնէք:

Ի դէպ, մեզ մօտ շատ էլ լաւ ստացւում է, մտքերը շաբլոնելը՝ լսողի, կրկնողի, խոնարհի, կատարողի էշելոների վերարտադրութիւնը: Բայց, դրանից բացի, ազատե՞լ ենք արդեօք մեր սերունդներին որոշ տարրական դաստիարակութիւնը չանցած «դաստիարակների» թիրախից, կամ, օրինակ, գտե՞լ ենք նրանց, այդ տիտղոսները յանձնած «նւիրեալներին»:

Քաւ լիցի, միթէ չգիտէք որ դա մեզ, առհասարակ, հարկաւոր չէ: Չէ որ տարրականը չանցածները յաճախ իրենք, իրենց ոտքով գալիս ու հեռանում են: Դուք էլ հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան, նրանք ձեզ միայն մի քանի տարով կը տանջեն, իսկ դուք էլ կապացուցէք, որ կարող էք յաղթահարել ամենաբարդ խոչընդոտները:

Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան մեծերը ինչ անում, ձեր համար են անում...:

Յարակից լուրեր

  • «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին
    «Ohanian trading»-ի հեղինակային լուծումը, որը նպաստում է համավարակի դէմ պայքարին

    Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական հասարակական ազդեցութեան, եւ նրա թելադրած նախապայմանների չէզոքացման համար, եւ այդ ամէնի հետ մէկտեղ շարունակական անորոշութիւնը մեծանում է, մարդկանց ոչ լայն մի զանգւած այդպէս էլ չի դադարել ստեղծագործական լուծման սեփական տարբերակը ներկայացնել վերափոխւող աշխարհին աջակցելու համար:

  • Իգական սեռի ներկայացուցիչների համահայկական միաւորում վիրտուալ՝ «ՖԵՄ»-ում
    Իգական սեռի ներկայացուցիչների համահայկական միաւորում վիրտուալ՝ «ՖԵՄ»-ում

    «ՖԵՄ»-ը, թերեւս, այն ինտերակտիւ վիրտուալ հարթակն է, իր տեսակով եզակին եւ առաջինն, որտեղ իւրաքանչիւր մասնակից կարող է կիսել գրքից առանձնացրած ամենահետաքրքիր հատւածների իր տպաւորութիւնները, զուգահեռներ անցկացնել հասարակական, դասակարգային, գենդերային խտրականութեան դրսեւորումների տարբեր փորձերի միջեւ, իսկ նոյն խնդիրների դիտարկումը բարձրացնել աշխարհագրական տարբեր դիրքեր, որտեղ կարելի է՝ առանձնանալ, պոկւել տեղական հոգսերից, զբաղւել ինքնուսուցմամբ, եւ մի քանի ժամով հաստատւել անսահմանութեան սեփական դիտակէտում։

  • Փախուստ ապոկալիպսիսից
    Փախուստ ապոկալիպսիսից

    Համաճարակը ապոկալիպսիսի տեսութեան հաւանական սցենարներից մէկն է: Այն ժողովուրդների մօտ խուճապ է ստեղծելու, իսկ խուճապն էլ իր հերթին միլիոնաւոր մահերի եւ սպանութիւնների պատճառ է դառնալու:

  • Իրանահայ երիտասարդի առաքելութիւնը խորհրդարանական ընտրութիւններին
    Իրանահայ երիտասարդի առաքելութիւնը խորհրդարանական ընտրութիւններին

    Եւ այսպէս, իրանահայ երիտասարդը խորհրդարանական ընտրութիւնների ֆոնին պէտք է, որ պատրաստ լինի իր ձեռքը վերցնելու ներկան եւ տէր կանգնի իր քւէով պայմանաւորւած իրաւունքներին՝ պահանջելով կազմակերպել իր ապագան հաւաստանշող գործը:

  • Էրւին Գալստեանի՝ «Ծննդեան խաղը». Այլընտրանքային ներկայացում գենդերային ինքնութեան մասին
    Էրւին Գալստեանի՝ «Ծննդեան խաղը». Այլընտրանքային ներկայացում գենդերային ինքնութեան մասին

    Արդէն շուրջ մէկ ամիս Թեհրանի «Շահրզադ» թատերասրահում բեմադրւում է իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի դերակատարութեամբ՝ «Ծննդեան խաղը» դրաման, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացւում է գենդերով պայմանաւորւած սոցիալական տարբերութիւնների, եւ հասարակութեան կողմից նրանց վերագրւած դերերի բաժանումների, այլընտրանքային մօտեցման ցուցաբերման ստեղծագործական մօտեցումը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։