Հա

Հասարակական

02/06/2020 - 13:50

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների ցաւակցական ուղերձը էմամ Խոմէյնիի մահւան 31-րդ տարելիցի առիթով

Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները համատեղ գրութեամբ՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի էմամ Խոմէյնիի մահւան 31-րդ տարելիցի առիթով վշտակցութիւն են յայտնել յեղափոխութեան առաջնորդին, երկրի եռեակ ուժերի ղեկավարներին, երկրի ու բանակի պատասխանատուներին եւ Իրանի ժողովրդին:

Ցաւակցագրի մէջ մասնաւորապէս նշւել է, որ Իրանում աստւածային կրօնների հետեւորդ համայնքները եւս համընթաց ժողովրդի հետ եւ միանալով ծովածաւալ ժողովրդին, յեղափոխութեան յաղթանակի ողջ ընթացքում իրականացրին իրենց առաքելութիւնը, որի գագաթնակէտն էր հանդիսանում սրբազան պաշտպանութեան տարիներին անվերապահ մասնակցութիւնը: Ուղերձում պատգամաւորները նաեւ ընդգծել են, որ յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի իմաստութեամբ սկզբից եւեթ համայն ժողովուրդը եղաւ միասնական ու միատարր, որի արտացոլումը ակնյայտ էր՝ աստւածային կրօնների հետեւորդների պատգամաւորների ներկայութիւնը Սահմանադրութեան Բանիմացների խորհրդում եւ դրա ընթացքի շարունակականութիւնը Սահմանադրութեան մէջ:

Ցաւակցագիրը ստորագրել են Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանն եւ Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների, զրադաշտների եւ հրեաների պատգամաւորները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։